ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՆՈՐՈՎԻ

14.02.2017 21:27 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՆՈՐՈՎԻ


(ԸՆՏՐՈՂՆԵՐԸ ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ` ԻՐԵՆՑ ՔՆՆԱԴԱՏՈՂՆԵՐԻ ԱՉՔԵՐԸ ԿՀԱՆԻ, ՀԱՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Լավ է լինել կույր աչոք, քան` կույր մտոք:
ՆՈՐ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՄԱԿ-ՈՒՄ
Ըստ Իլհամ Ալիեւի` հաշվի առնելով Մեհրիբան Ալիեւի եւ Ալեքսանդր Լուկաշենկոյի մտերմիկ հարաբերությունները, ՄԱԿ-ի մաշկավեներական հարցերով լիգան Ադրբեջանին ճանաչել է Կովկասի ամենա- րՌՒՌսՌրՏՉՈվվօռ ժողովուրդը:


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻՇԱԿԵՐՆԵՐԸ
Լսելով Արթուր Բաղդասարյանի` կաշիներդ կքերթեմ եւ Հեղինե Բիշարյանի` աչքներդ կհանեմ հայտարարությունները, Կենդանաբանական այգուց հայտնում են, որ սկզբից Արթուրիկը կաշիներն ա քերթելու, հետո Հեղինեն աչքներն ա հանելու:


ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ 
ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
Ռուս-բելառուսական հարաբերությունների վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Լուկաշենկոն իրեն դրել է գժի տեղ եւ փորձում է ռուսական վանքի հավերն ուտել:
ՋՐԻ ԵՐԵՍ ԵԼԱՆ
(ՎԵՐՋԻՆ ՇՐՋԱՆՈՒՄ ՆՈՐ ԿԱԶՄՎՈՂ 
ԴԱՇԻՆՔՆԵՐԻՑ ՍԿՍԱԾ ԱՐՏԱՀՈՍՔԻ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ սակրավորների` ընդդիմադիր դաշտում տեղադրված քաղաքական ականները այնքան են ծերացել, որ էլ չեն պայթում, իրենք իրենց ջրի երես են դուրս գալիս:


ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔՅԱՆԻ 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(ՕՀԱՆՅԱՆ, ՕՍԿԱՆՅԱՆ ԴԱՇԻՆՔԻՑ 
ՀԵՌԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Եկա, տեսա, գնացի...


ԹԻԹԻԶՈՒԹՅՈՒՆ
(ՍԴ ԵՎ ՎԵՐԱԿԱԶՄՅԱԼ ՍԴՀԿ-ՆԵՐԸ` 
ԾԱՌՈՒԿՅԱՆԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻՆ 
ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Վովա Գասպարյանի` Ծառուկյանն իր շուրջն է միավորել միանգամից երկու հնչակների, որ գոնե իր դաշինքը մի քիչ հնչեղ դառնա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА