ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես իսկական իռլանդական սուրճ պատրաստել

12.02.2017 21:55 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ինչպես իսկական իռլանդական սուրճ պատրաստել

Իռլանդական սուրճ՝ միշլենյան Chapter One ռեստորանի դասական բաղադրատոմսով:

Եվ այսպես.

մշկընկույզ

1.5 ճ/գ դարչնագույն շաքարավազ

4 ճ/գ սերուցք

1 գավաթ տաք սուրճ

50 մլ վիսկի

Պատրաստման եղանակը

Միջին կրակի վրա տաքացրեք կաթսան: Մշկընկույզը քերեք, ավելացրեք շաքարավազը եւ հավասարաչափ տարածեք կաթսայի մեջ: Երբ շաքարավազը լուծվի եւ կարամելի վերածվի, ավելացրեք երկու ճաշի գդալ սուրճ եւ խառնեք:

Մի քիչ եռացրեք եւ վիսկի ավելացրեք: Եթե գազայրիչ ունեք, զգուշորեն այրեք պարունակությունը: Երբ կրակը հանգչի, ավելացրեք մնացած սուրճն ու խառնեք:

Սուրճը գավաթի մեջ լցրեք, սերուցք ավելացրեք: Որպեսզի այն չխառնվի սուրճին եւ վերջին շերտ մնա, հարկավոր է այն նախ գդալի մեջ լցնել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА