ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վարդագույն փայլերով դիմահարդարում` Վալենտինի օրվա համար (տեսանյութ)

12.02.2017 19:30 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Վարդագույն փայլերով դիմահարդարում` Վալենտինի օրվա համար (տեսանյութ)

Երբ մոտենում է Վալենտինը` սիրո միջազգային օրը, ուրախանում են ոչ միայն սիրահարները, այլեւ դիմահարդարմամբ հետաքրքրված աղջիկները, որոնք պատրաստ են իրենց հմտություններով կիսվել YouTube-ի իրենց էջերի հետեւորդների հետ:

Սոցիալական ցանցում այժմ բազմաթիվ խորհուրդների կարող եք հանդիպել, թե ինչ դիմահարդարմամբ Վալենտինի օրը պետք է գնալ սիրելիի հետ հանդիպման: Մենք առանձնացնում ենք դրանցից ամենահետաքրքիրները ու ներկայացնում ձեր ուշադրությանը:

Այսպես օրինակ` այսօրվա դիմահարդարման հերոսուհին Շելբի Թրիգլիան է, որն առաջարկում է Վալենտնի տոնին սիրելիին գերել վարդագույն եւ փայլուն աչքերի դիմահարդարմամբ:

Եթե նուրբ երանգի մեջ, բայց փայլուն դիմահարդարման սիրահար եք, ուրեմն մեր այսօրվա առաջարկած տաբերակը կհետաքրքրի նաեւ ձեզ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА