ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կենդանակերպի նշանների 3 ճակատագրական կանայք՝ Թագուհի, Կայսրուհի, Իշխանուհի

12.02.2017 19:22 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Կենդանակերպի նշանների 3 ճակատագրական կանայք՝ Թագուհի, Կայսրուհի, Իշխանուհի

Թագուհի Խեցգետին

Այս կանայք անվերապահ սեր են տածում իրենց զուգընկերների նկատմամբ և պատրաստ են գրեթե ամեն ինչի հանուն սիրելիի։ Եթե Դուք որոշել եք ամուսնանալ այս կնոջ հետ, ճիշտ որոշում է. նա ամեն բան կանի Ձեր երջանկության համար։ Մյուս կողմից, երբեմն այս կանայք չափազանց դրամատիկ են։ Նրանք մտահոգվում են այն բաների համար, որոնք իրականում այդքան էլ կարևոր չեն։ Ընդհանուր առմամբ Խեցգետին–կանայք տանը հաճելի մթնոլորտ են ստեղծում։ Բացի այդ, նրանք հրաշալի խոհարարներ են։ Այնպես որ, Դուք վայելելու եք համեղ ուտելիքը ամեն օր։ Նրանք նաև լավ մայրեր են։ Այս կանայք բարություն և ազնվություն են ակնկալում իրենց զուգընկերոջից։

Կայսրուհի Խոյ

Խոյ-կանայք ստիպում են տղամարդկանց ծնկի իջնել, որովհետև չափազանց ուժեղ են և անսասան։ Բացի այդ, նրանք միշտ հասնում են իրենց նպատակներին։ Այնպես որ, եթե Դուք պատրաստ եք կապել Ձեր կյանքը այս տեսակ ուժեղ ոգով կնոջ հետ, ուրեմն Խոյը Ձեր համար է։ Այս կանայք Ձեզանից աջակցություն են ակնկալում բոլոր հարցերում։ Դուք կվայելեք բարձր սոցիալական կարգավիճակը, որովհետև բոլորը հարգանքով կվերաբերվեն Ձեզ։ Խոյերը իրենց տղամարդկանց ավելի ուժեղ, արժանապատիվ և պատասխանատու են դարձնում։ Խոյ-կինը քաջ գիտակցում է, թե ինչ կարելի է սպասել հասարակությունից, իսկ ինչը ոչ։ Նրանք իրատես են։ Սակայն իրենց ուշադրությունն այդքան էլ հեշտ չէ նվաճել։ Իսկ եթե Ձեզ դա հաջողվել է, ապա այս կինը միևնույն է դեռ երկար է մտորելու, իսկ հետո կանի ամեն հնարավոր և անհնարինը, որպեսզի կատարյալ դարձնի Ձեզ։ Նրանք խիստ մայրեր են, որոնք իսկական առաջնորդներ և հաղթողներ են դաստիարակում։ Զուգընկերոջից ակնկալում են ուժեղ բնավորություն և կայունություն։

Իշխանուհի Առյուծ

Այս կանայք իսկական ռազմիկներ են՝ ուժեղ են և խիստ։ Այդ պատճառով էլ նրանց հարկավոր է նույնքան ուժեղ ոգով մեկը։ Առյուծները երբեք չեն գրավում հասարակ տղամարդկանց և չեն փորձում հրապուրել իրենց։ Նրանց բնական հմայքը անում է դա իրենց փոխարեն։ Առյուծ-կանայք փնտրում են զուգընկերների, որոնք ամեն բան կանեն մտերիմների համար։ Դուք երբեք չեք գտնի այն կնոջը, որը կսիրի Ձեզ ավելի շատ, քան Առյուծի նշանի տակ ծնված կինը։ Նրա սերը անձնազոհ է և մաքուր։ Նա միշտ ձգտում է լավագույնին իր ամուսնու և երեխաների համար, նա միշտ պատրաստ է պաշտպանել իր մտերիմներին։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА