ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ

10.02.2017 19:55 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ` ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ


(ԱԺ-ՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ ՍՈՒՏԱՍԱՆ 
ՈՐԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Սուտասանի ոտքերը կարճ են…
ՍՓՅՈՒՌՔԻ ՌԱՄԿԱՎԱՐՆԵՐԻ 
ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ` 
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆԻՆ
(ՀՌԱԿ-Ը` ԾԱՌՈՒԿՅԱՆԱԿԱՆ 
ԴԱՇԻՆՔԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, «ՀԻՆ ՕՐԵՐԻ 
ԵՐԳԸ» ՖԻԼՄԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ)
Ռամիկների կուսակցությունը օլիգարխին մի միացրու, մեղք է:


ՌԵՏՐՈ
(ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` ԼԱՊՇԻՆԻ 
ԳՈՐԾՈՎ ՊԱՍԻՎՈՒԹՅՈՒՆ ԴՐՍԵՎՈՐԵԼՈՒ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Խալաթ եմ արել…


ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱՅԻ 
ՀԱՄԱՐ
Ըստ Օնկոլոգիայի ինստիտուտի` չնայած ծառուկյանական դաշինքը խուսափեց ՌԱԿից, բայց դաշինքի խայտաբղետությունից ելնելով, չէր խանգարի մի կուրս քիմիա ընդունեին:


ՀԵՐՔՈՒՄ
ՀՀ ոստիկանությունից եւ դատախազությունից հայտնում են, որ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը կաթի փոշի գողանալու համար երբեք չի դատվել:


ՉԱՓԴ ՃԱՆԱՉԻՐ
(ԼՐԱԳՐՈՂԻՆ ՊԵՏՔ ԵՆ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐ)
Ըստ լոգոպեդների` Արմեն Դուլյանը, բարոյականության շրջանակներում, տարբեր լրատվամիջոցների ստնտու ստինքներին հարմարվելով է, որ անվերադարձ կորցրել է իր նախնական հասկանալի կուսական դիկցիան:ԾԱՌՈՒԿՅԱՆԸ 
ԲԵԼԱՌՈՒՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍԻՆ
Ընկեր ունեմ, աշխարհը չունի, ոչ ռուսներից է վախում, ոչ` Իսրայելից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА