ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աղի բլիթի հետեւանքները կամ ինչպես են սեր խոստովանում հանրային դեմքերը

10.02.2017 19:45 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Աղի բլիթի հետեւանքները կամ ինչպես են սեր խոստովանում հանրային դեմքերը

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին երիտասարդների եւ սիրո արագահաս բարեխոս սուրբ Սարգսի տոնն այս տարի նշում է փետրվարի 11-ին: Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը տան տանիքին կամ պատշգամբին դնելը եւ սպասել` Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Սուրբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում: Իսկ Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում` մատուցվում է պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ: Տոնին ընդառաջ «Իրավունքը» պարզել է հանրահայտ երիտասարդ մի քանի զույգերի սիրո պատմությունը:

«ՄԵՆՔ ՈՉ ԹԵ ԵՐԱԶՈՒՄ, ԱՅԼ` ԱՐԹՄՆԻ ԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ ՋՈՒՐ ՏՎԵԼ»Image may contain: 1 person, sitting and beard

- Կնոջս` Արմինեի հետ նոր էի սկսել շփվել եւ Սուրբ Սարգսի տոնի նախորդող գիշերը գնացի իրենց շենքի տակ կանգնեցի ու զանգեցի` ասելով, որ իջիր ներքեւ: Երկար ժամանակ չէր իջնում, վերջը համոզեցի, մեկ րոպեով իջավ ներքեւ: Նախօրոք գնել էի մեծ կարմիր բաժակ, մեջը ջուր լցրած կանգնած էի նրանց մուտքի մոտ: Երբ իջավ ներքեւ, բաժակով ջուրը տվեցի ու ասացի խմիր, նա խմեց, ասացի` «Վերջ, սա ճակատագիր է...»: Մենք ոչ թե երազում, այլ արթմնի ենք միմյանց ջուր տվել: Որպես վկայություն այդ ամենի, բաժակը մինչեւ հիմա պահում ենք: Նույնիսկ մեր տան հյուրերը կարող են դա վկայել, երբ մեր տանը հյուր է գալիս ու ասում` մի մեծ բաժակով ջուր տվեք, մենք այդ բաժակով ենք տալիս, ու զարմացած նայում են բաժակին, իսկ մենք ասում ենք. «Բա՜, այդ բաժակը պատմություն ունի, հանգիստ խմիր, անուշ լինի»:

– Ուսանողական տարիների՞ն հանդիպեցիք Ձեր կնոջը:

Image may contain: 2 people– Կինս պարուսույց է, դասավանդում է Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոնում»: Գրեթե նույն ոլորտի մարդիկ ենք, հանդիպել ենք ուսանողական ներկայացման փորձերից մեկի ժամանակ: Արմինեն` կինս, պարերն էր բեմադրում, եւ ստացվեց այնպես, որ երկու ամիս այդ պարերը փորձում էր մեզ հետ, եւ մի օր իրեն ասացի` կներես, չեմ հիշում, անունդ ի՞նչ էր... Եվ նա վիրավորվեց... Իրականում ռեժիսորը փորձում էր ներկայացումը եւ չէր ստացվում, մի օր էլի նույն իրավիճակն էր, եւ մենք տխուր նստած էինք, ընդհանրապես իմ կյանքի մռայլ շրջաններից մեկն էր: (Ի դեպ, կինս հակառակ ինձ, կրակի կտոր է եւ սիրում է շփվել մարդկանց հետ): Մեկ էլ կինս իրեն հատուկ դրական էմոցիաներով մտավ դահլիճ` երեխե՛ք, ի՞նչ կա, ո՞նց եք, ի՞նչ եք անում եւ դուրս եկավ դահլիճից: Տարիներ անց, ուսանողական տարիների իմ ընկերը, նաեւ խաղընկեր, դերասանուհի Ռոզի Ավետիսովան ասաց, երբ Արմինեն մտավ դահլիճ, դուրս եկավ, երկու րոպե լռությունից հետո դու ասացիր` բայց ի՜նչ լավ աղջիկ է... Ու դրանից հետո, արդեն ներկայացման պրեմիերայի օրը, դռան արանքից մի վարդ պարզեցի` ասելով` սա քեզ, դուռը փակեցի ու հասկացա` վերջ, սիրահարվել եմ: Միասեր եմ, եթե սիրահարվում եմ, հավերժ է, մինչեւ կյանքիս վերջ: Այդպիսով` սկսվեց 9 ամսվա իմ ոդիսականը` տառապանքներ, տառապանքներ, որովհետեւ մերժում էր ու մերժում... Մինչեւ, ի վերջո, սկսեցինք շփվել:

– Արմեն, 9-ը ամսում երեխա է ծնվում...

– Այո՛, մեզ մոտ էլ 9-ը ամսում սեր ծնվեց... Արդեն 8 տարի միասին ենք` ամեն շաբաթ բաժանվում ենք, միանում, կռվում, հաշտվում, մի խոսքով` նորմալ հայկական ընտանիքների նման` այսօր կկռվենք, իսկ վաղն առավոտյան կսրճենք միասին:

«ԵՐԱԶԻՍ ՄԻ ԲԵՌՆԱՏԱՐ ԼԻՔԸ ԱՂՋԻԿՆԵՐ ՏԵՍԱ»

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան ԲԱԲԿԵՆ ՉՈԲԱՆՅԱՆՆ իր սիրո պատմությունը կերտել է դասավանդման տարիներին: Առավել հետաքրքիր է`Image may contain: 1 person աղի բլիթ ուտելու հետեւանքով դերասանի տեսած երազը: -Արդեն կնոջս աչքի տակ ունեի, եկա տուն ու փոքր քրոջս խնդրեցի` աղի բլիթ պատրաստի, ասացի` մենք էլ ուտենք, եւ պատկերացրեք, այնքան աղի էր արել, որ մի կերպ կերա այն: Այդ շատ աղի բլիթի հետեւանքով գիշերը երազիս մի բեռնատար լիքը աղջիկներ տեսա ու վեր թռա: 

- Ինչպե՞ս ծանոթացաք Աիդայի հետ:

- Թատերական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղում դասավանդում էի, մի տարի դիմորդների մեջ էր նաեւ կինս` Աիդան: Այդպես ծանոթացանք, ինչպես մյուս ուսանողների հետ: 

- Ընթացքո՞ւմ ծնվեց սերը:

- Սերը գուցե, բայց հետաքրքրությունը հենց սկզբից էր, հենց առաջին հանդիպումից: Բառերով չեմ կարող բացատրել իմ զգացմունքներս, թե նա ամենաառաքինին էր, ամենագեղեցիկն էր, ամենազուսպն էր, որովհետեւ այն զգացողությունների փունջ է... Չգիտեմ, սիրտս այդպես զգաց:

- Երկար տեւե՞ց հեռվից սիրելը:

- Մոտ երկու տարի դժվար փուլ անցանք, տառապեցինք, չարչարվեցինք, բայց վերջում հասանք իրար: Երրորդ կուրսի սկզբում ամեն ինչ դասավորվեց` ամուսնացանք, ավարտելիս արդեն առաջնեկով հղի էր Աիդան:

- Դժվար չէ՞ր, Դուք դասախոս, իսկ Ձեր կինը` ուսանող:

- Իր համար էր դժվար, ինձ համար նա նույն ուսանողն էր, մինչեւ ամուսնանալը, եթե դասից ուշանում էր, լսարանից դուրս էր մնում մյուս ուշացած ուսանողների հետ: Գնահատականն էլ, եթե ճիշտ չէր պատասխանում, ցածր էր ստանում: Մի խոսքով, ավելի խիստ էի իր նկատմամբ, որ խոսակցություններ չլինեին, թե ապագա կնոջը ընդգծված վերաբերմունք է ցույց տալիս: Հետո իր պատասխանատվությունն էր մեծ, որ պիտի ամեն ինչ անի, որպեսզի նման խնդիր չլինի:

- Ի վերջո, առաջարկությունն ինչպե՞ս արեցիք, թե արդեն զգում էր:

- Երեւի զգում էր, բայց նստեցինք, խոսեցինք, ասացի ամեն ինչ, դրանից հետո ահագին ժամանակ` չէ, չէ, չէ, էր ասում... մի օր ասաց` այո... Հետաքրքիր փուլ էր մեր կյանքում, կարծես երեկ լիներ, բայց արդեն 15 տարի է անցել` 2002-ին ամուսնացանք: 

- 15 տարի անց, սիրո խոստովանություն, կամ որեւէ բան ունե՞ք ասելու Ձեր տիկնոջը, որ մինչեւ այսօր չեք ասել:

- Առհասարակ քիչ եմ արտահայտվում, արարքներով եմ արտահայտում իմ սերը, կարծում եմ` դա ավելի արդյունավետ է: Կան մարդիկ որ իրենց սերն արտահայտում են վառ խոսքերով` կանայք էլ սիրում են լսել, ասում են` ականջներով են սիրում, բայց ես այդ իմաստով փայլուն զույգը չեմ, շատ չեմ արտահայտվում:

- Այսինքն` 15 տարի անց, էլի նույն կե՞րպ սեր կխոստովանեք Ձեր կնոջը:

- Ոչ, հիմա չէի էլ անի սիրո խոստովանություն... (ծիծաղում է,- Լ.Ե.): Հիմա շատ բան այլ կերպ է... Բայց այդ մասին չեմ էլ մտածել, եւ հետո, մեր սիրո խոստովանությունն ամեն օր է, առանց բառերի, որը տարբեր կերպ է արտահայտվում, նույնիսկ շատ մանրուքների միջոցով: Առաջին հայացքից գուցե կենցաղ է, բայց դրանք ինձ համար սիրո խոստովանություն են, դրանց կարեւորությունը զգում ես այն ժամանակ, երբ դադարում է լինել, հասկանում ես, որ դա էր սերը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА