ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՄԲԱՍԱՆՔ

10.02.2017 19:20 ԲԱՄԲԱՍԱՆՔ
 ԲԱՄԲԱՍԱՆՔ

Շատերը զարմացել էին Սասուն Միքայելյանի այն հայտարարությունից, որ ինքը, լինելով «Ելք» դաշինքի ներկայացուցիչ, ռեյտինգային ցուցակով մտադիր է սատարել Օհանյան-Օսկանյան դաշինքի ներկայացուցիչ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին: Ճիշտ է, Միքայելյանը հայտարարում է, որ բնական է համարում մարտական ընկերոջը սատարելը, սակայն, ըստ վստահելի աղբյուրի, նա բավականին լուրջ տարաձայնություններ ունի հարազատ «Ելք» դաշինքի հետ, ինչը պայմանավորված է` անցողիկ տեղ չստանալով: Բացի այդ, մեր աղբյուրի խոսքով, Միքայելյանին դուր չի գալիս նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունում ինքը համարվում է կուսակցության նոմինալ ղեկավար, սակայն գործնականում ոչինչ չի որոշում, եւ գումարած դրան, ինչ-ինչ անհամաձայնություններ ունի եւ Էդմոն Մարուքյանի հետ: 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА