ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հասմիկ Պողոսյանը չի գա խորհրդարան

10.02.2017 19:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Հասմիկ Պողոսյանը չի գա խորհրդարան

Բավական երկար ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, թե ՀՀ մշակույթի նախկին նախարար, անկուսակցական ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ պատրաստվում է ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում եւ ընտրություններից հետո կանցնի խորհրդարանական աշխատանքի` լինելով քաջատեղյակ մշակութային քաղաքականությունից ու օրենսդրական գործունեությունից: Սակայն, երբ հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է պաշտոնից, ու թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, միանգամից սկսվեցին խոսակցություններ այն մասին, թե շուտով այդ պաշտոնը կստանձնի տիկին Պողոսյանը, ինչի մասին մշակութային կուլիսներում քչփչում էին դեռեւս նրա պաշտոնավարման ժամանակ: Մինչդեռ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, նախորդ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ համամասնական ցուցակում 46-րդ տեղը զբաղեցրած Հ. Պողոսյանը չի պատրաստվում ո՛չ պատգամավոր դառնալ, ո՛չ էլ` օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն: Կարճատեւ հանգստից եւ ընտրությունների թոհուբոհից հետո, որպես դեսպան, նա կանցնի դիվանագիտական աշխատանքի եվրոպական երկրներից մեկում:

Երեւանում հիմնադրվեց տարածաշրջանում առաջին «Դիվանագիտական ակումբը»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА