ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱԿ–ը կոչ է արել վերջ տալ կանանց թլպատմանը

06.02.2017 19:35 ԱԽ ԿԱՆԱՅՔ
ՄԱԿ–ը կոչ է արել վերջ տալ կանանց թլպատմանը

Կանանց թլպատման նկատմամբ զրոյական հանդուրժողականության միջազգային օրը ՄԱԿ–ը բոլոր երկրներին կոչ է արել հրաժարվել այդ պրոցեդուրայից։ 2030 թվականին այդ պրակտիկան պետք է վերջնականապես դուրս մղվի։

10 հատկանիշ, որ տղամարդիկ սիրում են կանանց մեջ

ՄԱԿ Բնակչության հիմնադրամը (UNFPA) եւ Մանկական հիմնադրամը (UNICEF) պահանջում են արգելել կանանց թլպատումն այն երկրներում, որտեղ այն կիրառվում է։ Այս մասին ասված է Կանանց թլպատման նկատմամբ զրոյական հանդուրժողականության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ։

UNFPA եւ UNICEF հիմնադրամները նշում են, որ կանանց թլպատումը մարդու իրավունքների ծանր ոտնահարում է, որն ամրապնդում է կանանց նկատմամբ խտրականությունը հասարակությունում։ ՄԱԿ–ում հույս ունեն, որ այդ պրակտիկան 2030–ին ամբողջովին դուրս կմղվի։

Կանանց թլպատման ավանդույթը դեռ ապրում է մոտ 30 աֆրիկյան երկրներում, որոշ արաբական եւ ասիական պետություններում։ Ամեն տարի այդ բարբարոսական պրոցեդուրային է ենթարկվում մոտ 3 մլն աղջիկ ամբողջ աշխարհում։ Հիմնականում նրանք դեռ 15 տարին չլրացած դեռահասներ են։ ՄԱԿ տվյալներով՝ աշխարհում ապրում է առնվազն 200 մլն թլպատված կին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА