ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս տարվա հունվարին սպառողական շուկայում գրանցվել է 2,6 տոկոս գնաճ

06.02.2017 17:02 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 Այս տարվա հունվարին սպառողական շուկայում գրանցվել է 2,6 տոկոս գնաճ

2017թ. հունվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.6% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 7.4%: գնաճով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 6.7%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայությունների ոլորտում գրանցվել է գների եւ սակագների՝ համապատասխանաբար 0.6% եւ 0.7% նվազում:

2017թ. հունվարին 2016թ. հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.4%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ)` 101.7%, ոչ պարենային ապրանքներինը` 96.5%, ծառայությունների սակագներինը`98.2%:

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2017թ. հունվարին 2016թ. Դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 2.3-3.8% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.4%-ով: Պարենային ապրանքների գներ: 2017թ. հունվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 7.4% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մրգի՝ 10.9%, բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերի 49.0% գնաճը: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 8-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-49.0% գնաճ, մեկում՝ 0.2% գնանկում, իսկ 4-ում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական ԳՈՒՐԳԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ խոսքով` սպառողական շուկայում գնաճ սկսել է արձանագրվել դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերից մինչեւ դեկտեմբեր, չորս ամսվա կտրվածքով ընդհանուր գնաճը կազմել է 2,7 տոկոս. «Միրգ -բանաջարեղենի շուկայում ինչպես նախորդ տարիներին գրանցվել է գնային մեծ տատանումներ, հատկապես տեղական արտադրության միրգ-բանաջարեղենի շուկայում: Նախորդ տարիների փորձը ցույց տվեց, որ այսպիսի գնաճ շարունակվում է մինչեւ հաջորդ տարի, երբ բերքը հավաքում են եւ հանում շուկա»,-նշեց Գ. Մարտիրոսյանը:

2017թ. հունվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.6% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել էկոշկեղենի` 3.4%, հագուստի եւ  գործվածքի՝ 1.9% գնանկումով:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА