ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՕՖՇՈՐԱՅԻՆ ԲԴԵՇԽԸ

04.02.2017 14:21 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՕՖՇՈՐԱՅԻՆ ԲԴԵՇԽԸ

(ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ` ԵՐԵՎԱՆԻ ԱՊԱԳԱ ՔԱՂԱՔԱՊԵՏ  ԴԱՌՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կստացվի, ուրեմն կստացվի, իսկ եթե ոչ, ապա կգնամ օֆշորների գեներալ գուբերնատոր կդառնամ:
կժՀժըԿՀմԼխ
Քաղաքագետների միությունից հայտնում են, որ ծառուկյանական դաշինքը փորձեց իր շուրջը քաղաքական ուժերի լայն կոնսոլիդացիա հավաքել, բայց լոճվեց:


ՀԱԼՆԵՐԸ ՀԱԼ ՉԻ
(«ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ 
ԵՎ ԲԱՆԱԿՑԵԼ Է ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ» ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ անգամ խեղդվող գեներալն է ձեռքը փրփուրներին գցում:


ԽԵՂՃԸ ՀԱԶԻՎ ԺԱՄԱՆԱԿ ԳՏԱՎ
ԱԳ նախարարությունից հայտնում են, որ էդվարդ Նալբանդյանի 2016թ ամփոփիչ ասուլիսը կայացել է նրա Հայաստան աշխատանքային այցի շրջանակներում:ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ
(«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Ռեջեփ Թայիբ Էրդողանի` Սեյրան Օհանյանենց դաշինքի զարգացման համար արդարությունն էր պակասում, էն էլ արդեն միացավ:


ԵԼՔ ՉԿԱ
(«ԵԼՔ» ԴԱՇԻՆՔԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻՑ ՍԿՍԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ միգրացիայի կոմիտեի` «Ելք» դաշինքին Լոսն էլ չի փրկի Հայաստանի փոսից:


ՀԱՆԹՍՄԱՆԻ ՈՐԲԸ
(ՕՍԿԱՆՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՎԱՏ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ Է ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Երբ Հանթսմանը Ամերիկա գնաց, Օսկանյանը եթիմ մնաց:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА