ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՄԲԱՍԱՆՔ

01.02.2017 16:37 ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲԱՄԲԱՍԱՆՔ

Ըստ ՀՅԴ-ին մոտ կանգնած աղբյուրի` կրկին որոշակի հակասություններ են առաջացել ՀՅԴ հայաստանյան եւ սփյուռքյան կառույցների ղեկավար օղակների միջեւ: Բանն այն է, որ սփյուռքյան կառույցները Հայ դատի գրասենյակների միջոցով իրենց մասնակցությունն են ունենում Դոնալդ Թրամփի` մի շարք մահմեդական երկրներից ԱՄՆ մուտքը կասեցնելու որոշման դեմ իրականացվող արշավին, իսկ հայաստանյան կառույցը հակված է հեռու մնալ այդ արշավից, համարելով, որ չարժե ԱՄՆ նոր վարչակազմին տրամադրել ՀՅԴ-ի դեմ: Մեր աղբյուրի վկայությամբ` սփյուռքյան կառույցներն էլ իրենց հերթին հիմնավորում են, թե Թրամփի հրամանագրի պատճառով արգելքի տակ ընկած երկրների հայ համայնքները կարող են ԱՄՆ գնալ-գալու դժվարություններ ունենալ: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА