ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պրեմիում դասի հաճախորդներին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է թանկարժեք մետաղներից քարերից եւ ոսկերչական քարտեր

01.02.2017 15:25 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պրեմիում դասի հաճախորդներին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է թանկարժեք մետաղներից քարերից եւ ոսկերչական քարտեր

Պրեմիում դասի հաճախորդների համար ՎՏԲ-Հայաստան բանկը ներկայացնում է բացառիկ առաջարկ` Rosan Diamond ընկերության թանկարժեք ոսկերչական քարտեր: Rosan Diamond Art Collection քարտերի hավաքածուն` դա ոսկու, թանկարժեք քարերի ու մարգարիտի օգտագործմամբ լավագույն ոսկերիչ-վարպետների ձեռքի աշխատանք է: Art Collection քարտերը, որոնք իրենցից ներկայացնում են բացառիկ ոսկերչական իրեր եւ պատրաստվում են մեկ օրինակով, կարելի է ձեռք բերել ինչպես Rosan Diamond ընկերության քարտերի առկա հավաքածուից, այնպես էլ քարտերը կարող են պատրաստվել յուրաքանչյուր հաճախորդի անհատական պատվերով: Քարտը աշխատում է Visa Infinite վճարային հարթակի վրա եւ ներառում է ծառայությունների փաթեթ, որն առաջարկվում է տվյալ վճարահաշվարկային համակարգը եւ ՎՏԲ-Հայաստան բանկը: Rosan Diamond Art Collection քարտը թույլ է տալիս վճարել ծառայությունների եւ գնումների դիմաց ցանկացած POS-տերմինալի միջոցով: Քարտն ունի չիպ, իսկ մագնիսական շերտը, անհատականացման տեսողական տարրերը եւ CVV կոդը բացակայում են` դարձնելով քարտը ավելի անվտանգ: Բանկոմատներից օգտվելու, ինչպես նաեւ ինտերնետում գնումներ կատարելու համար կարելի է օգտագործել companion-պլաստիկ քարտ, որը տրվում է ի լրումն Art Collection ոսկերչական քարտի: Art Collection քարտերը չունեն վավերականության ժամկետ եւ կարող են օգտագործվել մի քանի սերունդների կողմից: Նման եզակի հատկություններ քարտին ապահովում է չիպի գործողության ժամկետը լրանալուց հետո դրա փոխելու հնարավորությունը: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+37410) 58-59-85 հեռախոսահամարով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА