ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խաղողը քաղցկեղից կանխարգելման արդյունավետ միջոց

28.01.2017 19:56 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Խաղողը քաղցկեղից կանխարգելման արդյունավետ միջոց

Խաղողի մեջ պարունակվող միացությունները կարող են մաշկի քաղցկեղի կանխարգելման արդյունավետ միջոց դառնալ։ Այդ նյութերը ոչ միայն կանխարգելում են ուռուցքային գոյացությունների ձեւավորումը, այլ նաեւ պայքարում են ծերացման դեմ։ Նման եզրակացության են եկել իսպանացի գիտնականները։

Գիտնականները նախկինում էլ էին  հետաքրքրություն ցուցաբերում խաղողի բիոակտիվ տարրերի նկատմամբ, որոնք բարենպաստ են ազդում մաշկի վիճակի վրա։ Իսպանիայի ազգային հետազոտական խորհրդի եւ Բարսելոնի համալսարանի մասնագետների հետազոտությունը հաստատել էր, որ խաղողում պարունակվող ֆլավոնոիդները նպաստում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետեւանքով մաշկը բացասական պրոցեսներից պաշտպանելուն։

Բժիշկների խոսքով՝ մինչեւ հիմա այնքան էլ հասկանալի չէր, թե ինչպես են խաղողի միացություններ ազդում բջիջների վրա։ Վերջին հետազոտության ժամանակ կենսաբաններն ուսումնասիրել են մաշկի բջիջները վնասող թթվածնի ակտիվ ձեւերի վրա ֆլավոնոիդների ազդեցության մեխանիզմը։

«Ուլտրամանուշակագույն ճառագայթներն ակտիվացնում են թթվածնային բաղադրիչները, որոնք մոլեկուլյար թթվայնացում են առաջ բերում, տեղի է ունենում որոշ ռեակցիաների եւ ֆերմենտների խթանում, որոնք բջիջների մահվան են բերում։ Խաղողից պոլիֆենոլային սուբստանցիաների դուրսբերումը կարող է չեզոքացնել այդ գործընթացը էպիդերմիսում, որը ենթարկվում է արեւային ճառագայթման ազդեցության»,– ասում են մասնագետները։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА