ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մթերքներ, որոնք նվազեցնում են ինֆարկտի ռիսկը

28.01.2017 19:31 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Մթերքներ, որոնք նվազեցնում են ինֆարկտի ռիսկը

Սիրտն ամենակարևոր օրգաններից մեկն է, որին մենք, չգիտես ինչու, ամենից քիչն ենք խնայում՝ կազմակերպելով նրա համար ամենօրյա ծանրաբեռնվածություն՝ սթրեսների և ոչ ճիշտ սնվելու տեսքով: Եվ իզուր: Ճարպոտ սնունդ օգտագործելու պատճառով բարձրանում է խոլեստերինի մակարդակը, որը խանգարում է սրտի աշխատանքին:

Ներկայացնում ենք 15 մթերքներ, որոնք կմաքրեն անոթները, կլավացնեն ինքնազգացողությունը և հետագայում կիջեցնեն ինֆարկտի ռիսկը:

15 մթերքներ, որոնք կկանխեն ինֆարկտը

1. Յուղոտ ձուկ

Սաղմոնը, սկումբրիան, ծովատառեխը և այլ յուղոտ ձկներն իջեցնում են առիթմիայի և աթերոսկլերոզի առաջացման ռիսկը: Խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 2-3 անգամ:

2. Վարսակի շիլա

Հարուստ է թաղանթանյութով, որն իջեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակը:

3. Հատապտուղ

Այնպիսի հատապտուղները, ինչպիսիք են հապալասը և ելակը, նպաստում են ճնշման իջեցմանը և արյունատար անոթների լայնացմանը:

4. Մուգ շոկոլադ (60-70 տոկոս կակաո)

Օգնում է նորմալացնել արյան ճնշումը, պայքարում է բորբոքային գործընթացների և թրոմբների առաջացման դեմ:

5. Ընկույզ

Օգտակար է սրտի համար: Նրանում պարունակվում է վիտամին E, որն օգնում է իջեցնել «վատ» խոլեստերինի մակարդակը:

6. Ձիթապտղի յուղ (extra virgin)

Օրական ընդամենը մի քանի գդալ յուղն իջեցնում է արյան մեջ «վատ» խոլեստերինի և շաքարի մակարդակը:

7. Կարմիր գինի

Օգնում է հեռացնել ճարպերն արյունատար անոթներից, ինչպես նաև նպաստում է քաշի իջեցմանը:

8. Կանաչ թեյ

Օրական 1 բաժակն արգելակում է խոլեստերինի առաջացումը: Բացի այդ, կանաչ թեյի բարելավում է նյութափոխանակությունը և օգնում է ավելորդ քաշի դեմ պայքարում:

9. Բրոկոլի և սպանախ

Պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ, ակտիվացնում են սրտի աշխատանքը, կարգավորում են ճնշումը: Հարուստ են թաղանթանյութով:

10. Ավոկադո

Նվազեցնում է «վատ» խոլեստերինի մակարդակն արյան մեջ, նպաստում է արտերիաների մաքրմանը: Հարուստ է օգտակար ճարպերով:

11. Նուռ

Պարունակում է հակաօքսիդանտներ, իջեցնում է ճնշումը, ինչպես նաև նորմալացնում է արյան շրջանառությունը և բարձրացնում է հեմոգլոբինի մակարդակն արյան մեջ:

12. Դարչին

Պայքարում է սրտի հիվանդությունների և աթերոսկլերոզի դեմ:

13. Ձմերուկ

Կարևոր դեր է խաղում արյունատար անոթների առողջացման գործում: Ստաբիլացնում է խոլեստերինի մակարդակը, պարունակում է հակաօքսիդանտներ:

14. Սխտոր

Լայնացնում է անոթները, իջեցնում է ճնշումը:

15. Խնձոր և տանձ

Հարուստ են սրտի համար օգտակար թաղանթանյութով: Դրանք նորմալացնում են արյան շրջանառությունը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА