ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻ» ԿԱՐԳԱԽՈՍԸ

27.01.2017 20:10 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴԻ» ԿԱՐԳԱԽՈՍԸ


(ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ՈՐՊԵՍ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ՕՂԻ ԲԱԺԱՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
- Միայն արաղով կա հայի փրկություն:
ԷԼ ՈՐՁ ԿՈՎ ՉԻ
(«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ «ՉԳԻՏԵՄ` ՈՎ ԿՄԻԱՆԱ ՄԵՐ ԴԱՇԻՆՔԻՆ, ԲԱՅՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՂԵԿԱՎԱՐԵԼՈՒ ԵՄ ԵՍ» 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Չգիտեմ` ով ոնց, բայց մեր դաշինքի որձ ցուլը ես եմ լինելու:

% % %
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԳԱՄԲԻՏ
Ըստ ՖԻԴԵ-ի` Հայաստանում ՀՀ նախագահը ընտրություններում հաղթելու նպատակով ՀՀԿ-ից խոշոր ֆիգուրներ է սկսել զոհաբերել:

% % %
ԼԵՅՏԵՆԱՆՏ ՇՄԻԴՏԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ
(ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ ԲՀԿ-ԻՑ ՓԱԽԱԾՆԵՐԻՆ ԴԱՇԻՆՔՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՐ «ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ Ի՞ՆՁ ԵՔ ԾԱԽՈՒՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
- Ես նրանց կրկին էժան կառնեմ ու ընտրություններից հետո նորից թանկ կծախեմ:ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
Պետեկամուտների կոմիտեից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանին` բանանի մենաշնորհի հետ կապված համագործակցության հրավիրելուց հետո ստացել են Նիկոլի պատասխանը. ես ճառ ասեմ, թե զանգ կախեմ:

% % %
ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա
(ՎԱՐՉԱՊԵՏԻ «ՀԱՅԱՍՏԱՆԸ ՖԱՆՏԱՍՏԻԿ ԵՎ ՇԱՏ ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ԵՐԿԻՐ Է» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կառավարությունից հայտնում են, որ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով «Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ» կարգախոսից անցում են կատարում «Հայաստանը հյուրընկալ երկիր է, բայց հյուրանոցներն են թանկ» կարգախոսին:

% % %
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՆՍԵՆՍ
«Ժառանգության» անունը կա, ամանումը չկա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА