ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

27.01.2017 19:25 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ


Աչքներս լույս` ԱՄՆ նախկին պետքարտուղար ՄԱԴԼԵՆ ՕԼԲՐԱՅԹԸ, դժգոհելով Դոնալդ Թրամփի կողմից մուսուլմանների համար ներգաղթի պայմանների խստացումը, որոշել է ԱՄՆ նախագահի ջիգրու դառնալ մահմեդական. «Ես որպես կաթոլիկ եմ մեծացել, եպիսկոպոսական եկեղեցու ծխական եմ դարձել, իսկ հետո պարզվել է, որ ընտանիքս հրեական արմատներ ունի: Ես պատրաստ եմ մուսուլման դառնալ` հանուն համերաշխության»: Այսինքն` զարմանալիորեն պարզվում է, որ տիկին Օլբրայթը  կրոնները փոխում է ձեռնոցի պես: Զարմանալի է, կուսակցությունները ձեռնոցի պես փոխող գործիչ գիտենք ինչքան ասես, բայց նույն ձեւով կրոնի հետ վարվող առաջին անգամ ենք տեսնում: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, ողջունում ենք Մադլեն Օլբրայթի որոշումը, քանզի ընդունելով իսլամ, նա հարկադրված կլինի չադրա կրել, ու վերջապես աշխարհը այլեւս չի տեսնի նրա չարությամբ լեցուն եւ տհաճ սֆաթը:
Պարզվում է, որ ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԸ եւ ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԸ լիքը անելիք եւ բողոքելու բան ունեն հենց Կանադայում, սակայն զարմանալիորեն, ձթի պես կպել են Հայաստանի ընտրություններից ու պոկ չեն գալիս: Բանն այն է, որ Կանադայում կրթական ծրագրերի մեջ մտցվել է երեխաների պարտադիր ուսուցումը տարբեր պղծությունների ուղղությամբ` դպրոցում պետք է սովորեցնեն օնանիզմ, սեփական հետանցքը գործածելու` բնությամբ չնախատեսված ձեւեր ու այլ աղտեղություններ: Ուստի լիովին համաձայն ենք գրող-հրապարակախոս Լիա Ավետիսյանի հայտնած տեսակետին. «Ատոմ Էգոյան եւ տիկին Արսինե, ձեր երկրում երեխաների կրթությունը ներառում ու ենթադրում է ակնհայտ այլասերում, եւ դրա՛ն են ենթարկվում նաեւ կանադահայ երեխաները: Այդ խայտառակ համատարած պղծումը թողած, ո՞ւր եք ձեր քթերը մտցնում Հայաստանի գործերի մեջ: Սկզբից ցեղասպան Կանադայի սատանայապաշտ կրթությունը կարգի բերեք` տեսնենք, որ իսկապես օգուտ բերող եք, եւ ոչ` չարիք»: 
Սակայն կինոգործիչ ամուսիններին թողնենք Կանադայում եւ վերադառնանք Երեւան: Իսկ մայրաքաղաքում տեղի է ունեցել զարմանալի դեպք` բնակարանային գողը գողության պահին ընկել է 12-րդ հարկից եւ մահացել. «Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսօր ժամը 09:30-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Երեւանի Երզնկյան փողոցի թիվ 1 շենքի բակում տղամարդու դիակ կա: Դեպքի վայր մեկնած Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ տղամարդը ժամը 04:00-ի սահմաններում փորձել է շենքի դրսի պատի վրայով մտնել 12-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկը, սակայն այդ ընթացքում սայթաքել ու ընկել է: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երեւանի բնակիչ, 40-ամյա Արկադի Մխիթարյանն է, որը նախկինում երկու անգամ դատապարտվել է գողության մեղադրանքով: Դեպքի վայրի եւ դիակի զննությամբ հայտնաբերվել են լապտեր, պտուտակահան, ձեռնոցներ: 12-րդ հարկում հայտնաբերվել է բնակարանի պատուհանից հանված ցանցը»: Դե ինչ, զարմանալիորեն պարզվում է, որ հայի բախտը գործում է նաեւ գողերի պարագայում: 
Իսկ Սպառողների խորհրդատվության կենտրոնի նախագահ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԸ սուպերմարկետում վերջերս անձամբ քիչ էր մնում դառնար մանր խորամանկության զոհ. «Գնապիտակի վրա գրված էր 999 դրամ: Ես զարմացա, որ հայաստանյան խանութներում արմավն այդքան էժան գնով է վաճառվում: Բայց գնապիտակը ուսումնասիրելով` հասկացա, որ իրականում նշված է արմավի ոչ թե մեկ կիլոգրամի, այլ 100 գրամի գինը»: Եվ 100 գրամի հիշատակումը գրված էր խոշորացույցին արժանի տառերով: Պարոն Չիլինգարյանի խոսքով, այդ զարմանալի պրակտիկան սուպերմարկետներում շատ տարածված է: Գումարած դրան, բավականին հաճախ, օրինակ, ՍԱՍ սուպերմարկետներում գնապիտակի ու դրամարկղի թվերը չեն համապատասխանում իրար: Բայց ցավն այն է, որ սուպերմարկետների վրա այդ սրիկայությունները հաստատելու համար գնորդը պետք է գնումների գնա լուսանկարչական սարքը ձեռքին ու նաեւ  ունենա շատ ամուր նյարդեր: Դե ինչ, զարմանալով հանդերձ, մնում է հորդորել, որ մարդիկ այդ մանր ժուլիկությունները նկատելիս գոնե տեղեկացնեն խաբեբա սուպերմարկետների մասին իրենց շրջապատին, ահազանգեն մամուլին, որպեսզի հանրությունը լավ իմանա, թե հատկապես որ խանութները պետք չէ ոտք դնել:Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА