ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սեւանա լճում թույլատրվել է իրականացնել միայն կարասի եւ խեցգետնի որս», բայց որսացել են հսկայական քանակով սիգ

27.01.2017 15:39 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
«Սեւանա լճում թույլատրվել է իրականացնել միայն կարասի եւ խեցգետնի որս», բայց որսացել են հսկայական քանակով սիգ

Արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալ փաստին, որ ամանորյա օրերին տեղի է ունեցել Սեւանից սիգի հսկայածավալ որս: Ավելին, «Սեւան» ազգային պարկի տնօրենի գիտական գծով տեղակալ ՎԱՀԵ ԳՈՒԼԱՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում փաստել էր. «Կար հստակ հրաման, որ դեկտեմբերի 25-ից հունվարի 6-ը ձկների որսն արգելված չէ: Հետեւաբար, նախատեսվում էր, որ տեղի կունենա որս»: Իսկ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ ԻԳՈՐ ՍԱՐԳՍՅԱՆՆ էլ մանրամասնել էր, թե որտեղից է եկել այդ թույլտվությունը. «ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով` դեկտեմբերի 25-ից հունվարի 6-ը տվյալ ժամանակահատվածում ձկների որսի արգելքը վերացնելու մեջ  հաշվի է առնվել սոցիալական կոմպոնենտը»:
Կարճ ասած, նախարարն է արտոնել: Բայց այդ դեպքում այս հարցն է ծագում. ՀՀ կառավարությունը, որ երկար ժամանակ չեղած տեղը մեծ միջոցներ է հատկացրել Սեւանի ձկնապաշարը վերականգնելու համար, տեղյա՞կ է նախարարի հրամանից: Կառավարությունը պարզ «այո»-ի նման` «ոչ»-ի փոխարեն հարցադրումը վերահասցեագրել էր Բնապահպանության նախարարությանը, սակայն այնտեղից ստացած պատասխանն էլ միանգամայն ուշագրավ էր. «Ի կատարումն ՀՀ վարչապետի 2017թ.  հունվարի 20-ի N 02/22.5/951-17 հանձնարարականի, հայտնում եմ, որ  համաձայն ՀՀ բնապահպանության նախարարի 2016 թվականի նոյեմբերի 22-ի N329-Ա հրամանի, իշխան եւ սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով, 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 25-ը եւ 2017 թվականի հունվարի 6-ից մինչեւ հունվարի 20-ը ժամանակավորապես դադարեցվել է Սեւանա լճում եւ այնտեղ թափվող գետերում ձկան եւ  խեցգետնի որսը: 2016 թվականի դեկտեմբերի 25-ից մինչեւ 2017 թվականի հունվարի 6-ը Սեւանա լճում թույլատրվել է իրականացնել միայն կարասի եւ խեցգետնի որս, ինչն Ամանորի տոներին ընդառաջ սոցիալական լարվածությունը թուլացնելու նպատակ է հետապնդել: Արգելքի ժամանակահատվածը սահմանվել է` հիմք ընդունելով ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի 2016 թվականի նոյեմբերի 11-ի N2459-119 գրությունը: Միջոցառումներն իրականացվել են համաձայն ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության ու ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից հաստատված համատեղ  միջոցառումների ծրագրի...»: 
Այսպիսով` «դեկտեմբերի 25-ից մինչեւ 2017 թվականի հունվարի 6-ը Սեւանա լճում թույլատրվել է իրականացնել միայն կարասի եւ խեցգետնի որս»: Իսկ փաստն այն է, որ դրա փոխարեն որսացել են հսկայական քանակությամբ սիգ, ընդ որում, գրեթե բոլոր մայրական առանձնյակները լեցուն էին ձկնկիթով: Իսկ թե ինչու պատկան այրերը «չէին տեսնում» սիգի այդ մասշտաբային ապօրինի որսը, դժվար չէ կռահել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
 
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА