ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

25.01.2017 19:55 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ


Ըստ ընտրատեխնոլոգների` եթե Սեյրան Օհանյանի դաշինքը հազար ու մի մանրուքի է վերածվել, ապա «Ելք» դաշինքը Պարույր Հայրիկյանի մուտքից հետո վերածվեց աջաբսանդալի:
ՈՐՊԵՍ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ
(ՀՌԱԿ-Ը ԵՎ ՄՅՈՒՍՆԵՐԸ 
ԾԱՌՈՒԿՅԱՆԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՄՏՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Տրանսպորտի եւ կապի նախարարության` Գագոն նրանց համար քաղաքական ֆիգուր եւ ընկեր չէ, այլ ԱԺ-ում հայտնվելու միջոց:


ՔՅԱԼԱԳՅՈԶՈՒԹՅՈՒՆ
(ԳՐԶՈՅԻՆ ՀԱՍԿԱՑՐԵԼ ԵՆ, 
ՈՐ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԴԱՇԻՆՔԻՑ ՀԵՌՈՒ ՄՆԱ, ՄԱՄՈՒԼԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ 
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ միլիարդատեր Սամվել Կարապետյանի` Խաչատուր Սուքիասյանին հասկացրել են, որ երկու սուպերօլիգարխի գլուխ մի դաշինքում չի եփվի:ՔԵԹՐԻՆԻ ՄԻՀՐԱՆԸ` 
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
Բանան ասելով եւ ՊԵԿ-ի հետ համագործակցելով` բերանդ չի քաղցրանա:


ԿԱԽՅԱԼՆԵՐԸ
(ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ` 47 ԺԱՄՈՒՄ ԲԱՆԱՆԻ ՄԵՆԱՇՆՈՐՀԸ ԿՎԵՐԱՑՆԵՄ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ «Քեթրինի» Միհրանի` Նիկոլ Փաշինյանը իր նախընտրական քարոզչությունը կառուցել է բանանի վրա եւ անհարկի կախվել բանանի մենաշնորհից:


ԴԵՄԿՈՒՍԻ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ 
ԿԱՐԳԱԽՈՍԸ
Արա՛մ, Արա Աբրահամյանի հետ ամեն ինչ կարա՛մ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА