ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՊՐԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՀԻՆԳՇԱԲԹԻ,  ԿԱՄ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ՊԵՐՃԱՆՔՆ  ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

24.01.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՊՐԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՀԻՆԳՇԱԲԹԻ,  ԿԱՄ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ՊԵՐՃԱՆՔՆ  ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստին, կարծես թե, պետք է հստակություն մտնի` կուսակցության ցուցակի հետ կապված: Թվում էր, թե այդ օրվան առաջին հերթին պետք է սպասեր իշխանական ճամբարը, սակայն պարզվում է, որ ընդդիմադիրների զգալի մասն էլ, չգիտես ինչու, սպասում է այդ օրվան, որպեսզի դրանից հետո հստակեցնի սեփական ցուցակների հարցը: Դա, մասնավորապես, վերաբերում է պայմանականորեն ասած` «Ծառուկյան+» դաշինքին: Բայց արդյոք ի՞նչ կփոխվի այլ կուսակցությունների համար` կախված նրանից, թե ինչ տեսք կունենա ՀՀԿ ցուցակը: ԱՊԱԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԸՆՏՐԱՐՇԱՎՆԵՐԻ ԾՈՒՂԱԿԸ

Հույս կա, որ ղարաբաղյան հակամարտությունը կգտնի իր լուծումը. Զախարովա

Պարզ է, որ ՀՀԿ ցուցակի կոնֆիգուրացիայից ընդդիմադիրների ստացած ձայները էապես կախված չեն: Միակ տրամաբանական բացատրությունը թերեւս այն է, որ մյուսները, ըստ այդ ցուցակի, ցանկություն ունեն կառուցել հակաքարոզչությունը, ու հենց հակաքարոզչության հետ կապում են հիմնական հույսերը: Այսինքն` սեփական ցուցակները ճշտելու են այնպես, որպեսզի ավելի արդյունավետ հակաքարոզչություն կառուցեն ՀՀԿ-ի դեմ: 

Դե, գաղափարախոսության մասին իսպառ մոռացել են, եթե ձեւավորվում են դաշինքներ, ուր ընդգրկվում են  գաղափարապես եւ աշխարհաքաղաքական կողմնորոշման տեսակետից անհամատեղելի գործիչներ եւ ուժեր: Ստացվում է, որ հիմնական խաղադրույքը դրվում է էմոցիոնալ հիմքի վրա` բողոքավոր ընտրողների քվեները ներգրավելու ուղղությամբ: 

Սակայն մյուս կողմից` դա նաեւ ծուղակային բնույթ ունի, քանզի ժամանակը աշխատում է ամենեւին էլ ոչ ընդդիմադիր ուժերի օգտին: Դա վերաբերում է բոլորին` Ծառուկյանի ճամբարով սկսած, մաքուր արեւմտամետ միավորումներով վերջացրած: Այնպես որ, դեռ հարցական է` այդ սպասողականությունը, որի նպատակն է, իբր թե, ավելի կառուցել հակաքարոզչությունը, ավելի շատ օգո՞ւտ, թե վնաս կբերի: 

Բայց ձգձգման համար նաեւ այլ պատճառներ կան: Այսպես, դեռեւս հայտնի չէ, թե անգամ ինչպիսի ուժեր կներգրավվեն Ծառուկյանի ճամբարում, բացի ԲՀԿ-ից: Նույնիսկ ԲՀԿ-ի` ռեյտինգային ցուցակների մեջ մտնող թեկնածուների հարցում անորոշ է: Ինչ վերաբերում է այլ դաշինքներին, ապա Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորվող «աջաբսանդալը» դեռեւս վերջնականապես ձեւավորված չէ, իսկ մաքուր  արեւմտամետների մոտ անորոշության աստիճանը էլ ավելի մեծ է, քանզի չգիտեն, թե ինչ դիրքորոշում է ունենալու պաշտոնը նոր ստանձնած Դոնալդ Թրամփի վարչակազմը: 

Իսկ այն դատողությունները, իբր թե, ամբողջ ընդդիմությունը մեկ միասնական դաշինք կարող է կազմել, ավելի շուտ պետք է համարել զուտ տեսական: Քանզի ցուցակային տեղերի բաշխումը ինքնին պրոբլեմային է, անխուսափելի են խորհրդարանական մանդատին ծարավ քաղաքական ուժերի եւ գործիչների բախումները, իսկ թե ինչքան քաղաքական անհաջողակներ փորձում են հիմա ռեւանշ վերցնել... Ու դրանք բավականին շատ են` օլիգարխներով սկսած, հանրությանը գրեթե անհայտ մարդ-կուսակցություններով վերջացրած:ԹՐԱՄՓԸ ԱԿԱՄԱ ԽԱՌՆԵՑ 

ՇԱՏԵՐԻ ՀԱՇԻՎՆԵՐԸ

Մի բան հաստատ հայտնի է` մայդանային հետընտրական երեւույթներ չենք ունենալու, եւ այն 18+ կատեգորիային վերաբերող քաղաքական պոռնոգրաֆիան, որը տեսնում ենք Վաշինգտոնի փողոցներում, Երեւանում հաստատ տեղի չի ունենա: Ոչ միայն  այն պատճառով, որ իր առաջին ելույթում ԱՄՆ նախագահը շեշտեց, որ այլ երկրների չի պարտադրվելու սեփական կենսակերպը, այլեւ արդեն իսկ պարզ է, որ գրանտներ չեն լինի: Թրամփի երդմնակալությունից ժամեր անց Սպիտակ տան կայքից անհետացան համասեռամոլներին եւ «քաղաքացիական ակտիվիզմին» վերաբերող էջերը: 

«Հակամարտության կարգավորմամբ` իրականում ոչ ոք չի զբաղվում»

Իսկ դա նշանակում է, որ մի կողմից` դեգեներատիվ փոքրամասնությունները գործնականում անտերության են մատնվելու` չվայելելով ամերիկյան աջակցություն, մյուս կողմից` ամերիկյան հարկատուի փողերի վրա նստած վարձու ակտիվիստներ ու ցուցարարներ չենք տեսնի: Չենք տեսնի զուտ այն պատճառով, որ վճարող չկա: Ճիշտ է, գոյություն ունի նաեւ տխրահռչակ Ջորջ Սորոսը, սակայն նրա ուշադրությունն էլ գործնականում ամբողջովին սեւեռված է հենց ԱՄՆ-ի վրա, ուր, ըստ փորձագետների հաշվարկների, «բողոքի ցույցեր» կոչվող զանգվածային քաղաքական պոռնոգրաֆիայի ամեն մի օրը խժռում է շուրջ 400 մլն դոլար: 

Այսպիսով, ստացվում է, որ անգամ արեւմտամետ դաշինքները, ասենք` «Ելք» դաշինքը եւ «Ազատ դեմոկրատների» շուրջ խմբավորվողները, սեփական ընտրարշավների համար պետք է հայթայթեն տեղական ծագում ունեցող գումարներ: «Քեռի Սեմի» տված բոնուսները չեն լինի, իսկ նախորդ ընտրություններին ու սահմանադրության հանրաքվեին ներգրավված ակտիվիստները` վճարովի ճղճղաններով սկսած, դիտորդներով վերջացրած, ահագին նոսրանալու են, քանզի գրանտային ասեղի վրա նստածները հանուն վեհ դեմոկրատական գաղափարների ոչ միայն փողոց կամ ընտրատեղամաս չեն գնա, այլեւ սեփական հետույքները չեն կտրի համակարգչի առջեւ դրված բազկաթոռից: Նույնիսկ առատ գրանտային հոսքերի ժամանակ ձգտում էին «հերոսական պայքարը» ծավալել հիմնականում Ֆեյսբուքում, էլ ուր մնաց հիմա, երբ Թրամփի տեսք ունեցող «քեռի Սեմը» տրամադրված չէ կերակրելու տարբեր ձրիակերների: 

Նույն արեւմտամետ ուժերն ու գործիչները, եւ դա վերաբերում է նաեւ Սեյրան Օհանյանի շուրջ միավորվածներին, ըստ էության զրկված են լինելու բոնուսային միավորներից: Անգամ հույժ կասկածելի է, որ ԱՄՆ դեսպանատունը դիմի իշխանություններին` բարի աչքով նայելու այս կամ այն կուսակցությանը, քանզի ԱՄՆ նախագահը նաեւ պաշտոնանկ է արել բոլոր դեսպաններին, եւ նրանք բոլորն այժմ ժամանակավոր պաշտոնակատար են, յուրաքանչյուրը` անորոշ ապագայով: Գումարած դրան, ԱՄՆ դեսպանատունը, որը միշտ հովանավորում էր հակասահմանադրական գործողություններ իրականացնողներին, 2008-ի մարտի 1-ին երկաթե ձողերով զինվածներով սկսած, ՊՊԾ գունդը գրաված գրոհայիններով վերջացրած, այժմ, դժվար թե, մեծ ցանկություն ունենա պաշտպանելու այն մարդկանց, ովքեր իրավապահների հետ կոնֆլիկտի մեջ կմտնեն: 

Ինչեւէ, կարող ենք փաստել, որ գործնականում ունենալու ենք այնպիսի ընտրություններ, ուր արտաքին ուժերի միջամտությունը, ճիշտ է, ամբողջովին չի բացակայում, բայց հասցված է նվազագույնի, ու փաստացի տեղի է ունենալու քաղաքական ուժերի ռեսուրսների եւ քարոզչական մարտավարությունների «մաքուր» մրցակցություն: 

ԳԼՈԲԱԼ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՏՎԵՐԱՅԻՆ ՊԱՇՏՈՆԱԿՌԻՎ

Ու թերեւս հենց այդպիսի անսովոր պայմաններում մրցակցությունը կազմակերպելուն ընտելացած չլինելն է, որ մասամբ դրդում է նույն ընդդիմադիր ուժերին ձգձգել ցուցակների եւ քարոզչության մարտավարության մեկնարկը: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА