ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԱՅՍ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

23.01.2017 16:11 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ»  ԱՅՍ ՏԱՐՎԱ  ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

«Իրավունք» թերթի եւ համանուն կայքի ընթերցողների, ինչպես նաեւ խմբագրակազմի կողմից 2016-ի լավագույն ընդդիմադիր պատգամավոր է ճանաչվել «Ալյանս» կուսակցության հիմնադիր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ` իր դրսեւորած հետեւողական քաղաքական վարքագծի համար:


«Իրավունք» թերթի եւ համանուն կայքի ընթերցողների, ինչպես նաեւ խմբագրակազմի կողմից 2016-ի լավագույն նախարար է ճանաչվել ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆԸ (հետմահու)` աշխատասիրության, կազմակերպչական տաղանդի, խստապահանջության եւ գործնականում մինչեւ վերջին շունչը պետական ծառայությանը նվիրվելու համար:


«Իրավունք» թերթի կողմից 2016 թվականին ընթերցողների քվեարկության արդյունքներով` «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնը ճանաչվել է սրտաբանության ոլորտում տարվա լավագույն բուժհաստատություն` բուժսպասարկման բարձր մակարդակ ապահովելու համար:

«Իրավունք» թերթի կողմից 2016 թվականին ընթերցողների քվեարկության արդյունքներով` «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը» ճանաչվել է տարվա լավագույն բուժհաստատություն` հիվանդությունների բացասական ազդեցությունների կանխարգելման եւ նոր եվրոպական բուժսարքավորումներով հագեցած լինելու համար:

«Իրավունք» թերթի կողմից 2016 թվականին ընթերցողների քվեարկության արդյունքներով` լավագույն ծննդատուն է ճանաչվել «Բեգլարյան» բժշկական կենտրոնը` բարեհամբույր եւ մասնագիտական բարձր որակավորում ունեցող բուժանձնակազմ ունենալու համար:

«Իրավունք» թերթի կողմից 2016 թվականին ընթերցողների քվեարկության արդյունքներով` լավագույն գիտաուսումնական հիմնարկ է ճանաչվել ՀՀ փաստաբանների դպրոցը:


«Իրավունք» թերթը շարունակում է իր լավագույն ավանդույթները: Այս տարի եւս, հաշվի առնելով նաեւ ընթերցողների կարծիքները` ամփոփել է նախորդ` 2016 թվականը, ու ներկայացնում է տարվա ընթացքում իրենց գործունեությամբ, մշակույթի տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույն եւ վատագույն գործիչներին, այդ թվում` անվանի արվեստագետների հոբելյաններին: Եվ այսպես, ըստ «Իրավունք» թերթի`
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖԻԼՄ է համարվել ՀՀ Անկախության 25-ամյակին եւ Արցախի հերոսներին նվիրված, ռեժիսոր ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ «ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ» ֆիլմը, որը պատմում է 1990-ականների Երեւանի ու Արցախի պատերազմական շրջանի մասին` միախառնված երիտասարդների կյանքի դրամայով ու նուրբ հումորով:


Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը` տարվա ընթացքում օպերային արվեստի մակարդակը բարելավելու եւ հայ հասարակությանը 21-րդ դարին համահունչ, միջազգային չափանիշներին համապատասխան բեմադրություն ներկայացնելու համար ճանաչվել է ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԱՏՐՈՆ` Ջ. Պուչինիի «Տոսկա» օպերան նորովի ներկայացնելու համար: 


Ինչ խոսք, հայաստանյան թատերական կյանքը հարուստ է փառատոներով, ուստի` 2016 թվականին, իր գործունեությամբ աչքի է ընկել «Հայֆեստ» թատերական փառատոնն ու, ըստ «Իրավունքի», համարվել ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓԱՌԱՏՈՆԸ:


ՎԱՏԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ է համարվել կանադահայ դերասանուհի ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԸ` ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սադրիչ գործողությունների համար:


Թանգարանային ոլորտում ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԱՆԳԱՐԱՆ է համարվել 2015 թվականին հիմնադրված կոմիտասագիտության զարգացման, Կոմիտասի ստեղծագործական ժառանգության հետազոտման եւ հանրահռչակմանը միտված ԿՈՄԻՏԱՍԻ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԸ` տարվա ընթացքում թանգարանային կյանքն ակտիվացնելու համար: 


Այս տարի եւս «Իրավունքը» չի անտեսել նաեւ այն արվեստագետներին, որոնց համար այս տարին` 2017 թվականը, հոբելյանական է, ուստի «Իրավունքի» կողմից ՄՇԱԿՈՒՅԹԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԻՉ է համարվել` ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ` ծննդյան 80-ամյակի եւ կինոյում ու թատրոնում ներդրած նշանակալի ավանդի համար:


ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի պատվավոր քաղաքացի, դերասան ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ` ծննդյան 75-ամյակի եւ կինոյում ու թատրոնում ներդրած նշանակալի ավանդի համար:


ՀՀ ժողովրդական արտիստ, դրամատուրգ, դերասան ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆԸ` ծննդյան 70-ամյակի եւ կինոյում ու թատրոնում ներդրած նշանակալի ավանդի համար:


ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ, ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԸ` ծննդյան 60-ամյակի, կինոյում եւ թատրոնում ներդրած ավանդի համար:


 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА