ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես խուսափել գարնանային սեռական սրացումներից

14.04.2016 19:25 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
Ինչպես խուսափել գարնանային սեռական սրացումներից

- Հարգելի բժիշկ, գարնանը ի՞նչ վտանգներ են սպառնում մարդու սեռական առողջությանը: Ինչպե՞ս խուսափել, այսպես կոչված, գարնանային սրացումներից:

Հարցին պատասխանել է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բ.գ.թ. ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ.

- Գարնան զարթոնքի հետ մեկտեղ հաճախ սրվում են նաեւ որոշ սեռական խանգարումներ: Անկայուն եղանակը, վիտամինների պակասը, օրգանիզմի համար անհրաժեշտ արեւի ճառագայթների սակավությունը նպաստավոր պայամաններ են ստեղծում սեռական խանգարումների առաջացման համար: Բացի այդ, գարնանը, ինչպես գիտենք, շատանում են նեւրոզները եւ դեպրեսիաները, որոնց բարդություններից մեկը սեռական առողջության վիճակի վատացումն է: Մյուս կողմից էլ գարնանը գրեթե միշտ նկատվող իմունիտետի նվազումը նույնպես իր հերթին հանգեցնում է որոշ սեռական խանգարումների, ինչպես նաեւ սեռավարակների "սրացմանը": Որպեսզի խուսափենք նման խնդիրներից եւ ուժեղացնենք օրգանիզմի դիմադրողականությունը, հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել սննդակարգին: 
Գարնանն օրգանիզմը փոփոխությունների կարիք ունի. պետք չէ նրան առաջարկել նույնը, ինչ ասենք, մեկ ամիս առաջ: Օրինակ` ամեն տեսակ խավարտների  փոխարեն կարելի է օգտագործել ավելի շատ բանջարեղենով աղցաններ:
Հարգելի նամակագիր, առաջին հերթին ընդունած սնունդը պետք է լինի լիարժեք: Այսինքն` ածխաջրերով ու սպիտակուցներով հարուստ: Երկրորդը` գոյություն ունի հատուկ սննդակարգ, որը խթանում է սեռական ֆունկցիան: Սեռական ֆունկցիայի վրա դրական է ազդում մսեղենը, ծովամթերքը, սունկը: Մսեղենը ցանկալի է լինի ոչ տապակած, այլ շոգեխաշած: Ի դեպ, հիշեք, որ սեռական ֆունկցիայի վրա վատ են անդրադառնում կոֆեին պարունակող ըմպելիքները` գազավորված հյութերը, թեյը, սուրճը եւ, իհարկե, ծխախոտը: 
Մարդու օրգանիզմում վիտամինները պետք է լինեն բավարար քանակությամբ: Իսկ դրանցից ամենապետքականը սեռական ֆունկցիայի համար E վիտամինն է: Վերջինն էլ շատ կարեւոր նշանակություն ունի սեռական գեղձերի լավ աշխատանքի համար: Վիտամին E կա ցածրորակ հացերի, հացահատիկի, ընկույզի մեջ: 
Առողջ սերունդ ունենալու համար ցանկալի է սննդակարգում ընդգրկել նաեւ կաթնաշոռ, մեղր, ձու, ձուկ, կանաչեղեն:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА