ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԳԼԽՈՒՂԵՂԻ ՏՈԼԵՐԱՆՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԸ

13.01.2017 19:09 ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԳԼԽՈՒՂԵՂԻ ՏՈԼԵՐԱՆՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԸ

Եվրոպայով մեկ շրջում է աբսուրդի 9-րդ ալիքը: Այս անգամ մարազմի ռեկորդակիր են դարձել բրիտանացիները` ուսանողների «անկախ» արհմիությունները պահանջում են ուսումնական ծրագրից հանել դասական փիլիսոփայության հենասյուներին եւ փոխարինել նրանց սեւամորթ եւ ասիացի մտածողներով: Ֆրանսիացիներն էլ հետ չեն մնացել` նրանք առաջ են տանում մի տեսություն, համաձայն որի` վանդալները ոչ թե զավթել են Հռոմը, այլ պարզապես որոշել էին «սոցիալական էքսպերիմենտի» կարգով հաղորդակից դառնալ հռոմեական մշակույթին:

ԿՈՐՉԵՆ ՊԼԱՏՈՆՆ ՈՒ ԴԵԿԱՐՏԸ

Ինչպես հաղորդում է բրիտանական «The Telegraph» պարբերականը, Լոնդոնի համալսարանի ուսանողական նախաձեռնող խումբը պահանջում է, որ այնպիսի փիլիսոփաներն եւ մտածողները, ինչպիսիք են Պլատոնը, Դեկարտը եւ Կանտը, դուրս թողնվեն ուսումնական ծրագրից, քանզի նրանք սպիտակամորթ են: Ուսանողները պահանջում են, որ հիմնականում ուսումնասիրվեն Աֆրիկայի եւ Ասիայի մտածողների աշխատությունները: Պարբերականին տված հարցազրույցում տոլերաստները հայտարարեցին, որ իրենց դեմարշը «համալսարանների ապագաղութացման» ծրագրի բաղկացուցիչ մասն է, որի նպատակն է հաղթահարել «գաղութատիրության ժառանգությունը»: Դա հնարավոր դարձավ, քանզի կրթական ռեֆորմի շրջանակներում Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է սահմանել ուսանողների` ուսումնասիրվող առարկաներով բավարարված լինելու վարկանիշների համակարգ, եւ այդ նորարարության առաջին հարվածի տակ ընկան հենց հնագույն եւ միջնադարյան մեծն փիլիսոփաները: Ավելին, ուսխորհուրդը հայտարարեց, որ «ապագաղութացումը» ընթացիկ ուստարվա առաջնայնություններից մեկն է: Եվ «սպիտակամորթ փիլիսոփաները» պետք է ուսումնասիրվեն` զուտ «ըստ անհրաժեշտության», իսկ նրանց աշխատությունները ներկայացվեն բացառապես քննադատական տեսակետից` ընդունելով Վերածննդի դարաշրջանի գաղութատիրական ենթատեքստը: Սակայն թերուս ուսանողները այդպես էլ չբացատրեցին, թե Պլատոնն ու Դեկարտը ինչ կապ ունեն Բրիտանիայի կողմից Աֆրիկայի եւ Ասիայի գաղութացման հետ: 
Այդ սենսացիոն նորությունը ԶԼՄ-ներում գրեթե աննկատ անցավ, սակայն հարուցեց բրիտանական գիտական հանրության բուռն զարմանքը: Այսպես, հայտնի փիլիսոփա Ռոջեր Սքրաթոնը մեղադրեց ուսխորհրդին եւ կրթության նախարարությանը` տարրական տգիտության մեջ: Իսկ Բուկինգեմյան համալսարանի փոխռեկտոր Էնթոնի Սելդոնը հայտարարեց, որ «առկա է վտանգ, որ քաղաքական կոռեկտությունը դուրս է գալիս վերահսկողությունից: Մենք պետք է աշխարհն ընկալենք այնպես, ինչպիսին այն կա, այլ ոչ թե խմբագրենք պատմությունը` ելնելով ոմանց ճաշակից»: 
Ի դեպ, պատմության խմբագրման մասին գրում է եւ Ռուսաստանից Փարիզ տեղափոխված գրող եւ հրապարակախոս Ելենա Կոնդրատեւա-Սալգերուն. «Արդեն ոչ միայն ի հայտ են եկել, այլեւ ընդունված են դարձել այն մեկնաբանությունները, իբր Հռոմի անկումն ու բարբարոսների կողմից դրա նվաճումը եղել է շատ խաղաղ եւ բնական ձեւով, իսկ Հռոմի կործանումն ընդամենը պատմական միֆ է, եւ իրականում հռոմեացիները հանկարծ որոշել էին անցկացնել սոցիալական էքսպերիմենտ այլ մշակույթների ներկայացուցիչների հետ... Նոր մեկնաբանությամբ փորձում են համոզել` իբր արյունոտ արշավանքներ չեն եղել, բարբարոսները Հռոմ չեն ներխուժել, այլ իրենց հրավիրել են հենց հռոմեացիները` սոցիալական էքսպերիմենտի շրջանակներում: Այդ մեկնաբանությունն արդեն դարձել է պաշտոնական եւ համառորեն հռչակվում է որպես միակ ճշմարիտը, իսկ մյուս տեսակետները հետեւողականորեն դուրս են մղվում: Հենց այդ մեկնաբանություններն այժմ առաջ են տանում ամբողջ Եվրամիությունով մեկ»: Դե ինչ, մոգոնում են` իբր Հռոմի կայսրներն են Աթիլային հրավիրել, վերջինս էլ եկել է, գինի խմել, իրացրել ազատ սիրո սովորույթը եւ վերադարձել տուն: Հետո եկավ Կառլ թագավորը եւ խաղաղ ուծացրեց  Եվրոպայի կեսը, իսկ այնուհետ Արեւելքից եկան օսմանցի թուրքերը` լինելով ամենաբարին եւ հանդուրժողը: Զառանցա՞նք է` անշուշտ, զառանցանք է, սակայն առանց դրա, ինչպե՞ս պետք է բացատրեն, թե ինչու պետք է հանդուրժել զանգվածային բռնաբարություններն ու ավտոմեքենաների ամանորյա հրկիզումները: 
Հիմա էլ, արդեն 10 օրից ավելի սոցցանցերում մոլեգնում են վեճերը «Միսս Հելսինկի-2017», ուր հաղթել է Աֆրիկայում ծնված Սեֆորա Իկալաբան: Այն բանից հետո, երբ հրապարակվել է արդյունքն ու մասնակիցների համատեղ լուսանկարը, կազմակերպիչների հասցեին եղավ վրդովմունքի ու քննադատության մեծ ալիք: Թե ինչու` բավարար է սոսկ նայել լուսանկարին: Սակայն հաշվի առնելով, որ Սեֆորան մրցույթի միակ սեւամորթ մասնակիցն էր, եւ կազմակերպիչներին կարող էին քրեական պատասխանատվության ենթարկել «խտրականության համար», որոշումը չվերանայեցին: Մյուս կողմից` գեղեցկության մրցույթները երբեք էլ չեն անցկացվել իրական գեղեցկուհիներ ցուցադրելու նպատակով: 
Հիմա ինչ, սպասենք, թե երբ ի հայտ կգա առաջին սեւամորթ «Միսս Հայաստա՞նը»:


ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՄԱՏԱԽԻԼ ԵՆ ԱՆՈՒՄ «ՔԱՐԱՆՁԱՎԱՅԻՆ ՌԱՍԻԶՄԸ»

Պատկերացրեք, որ մենք չենք կատակում, երբ խոսում ենք սեւամորթ «Միսս Հայաստանի» մասին: Դրա հիմքերը տալիս է համացանցային սկանդալը, որ պայթեց մեր երկրում հենց Սուրբ ծննդյան տոներին: Ինչ-որ հրաշքով տարբեր ծակուծուկերից դուրս եկան հազարավոր լիբերաստներ եւ տոլերաստներ, սկսեցին ամենացինիկ ձեւով ծաղրել «հայու գենը», պնդել, որ մեր ամբողջ ժողովուրդն ահավոր հետամնաց եւ տգետ է, տառապում է «քարանձավային ռասիզմով», եւ շտապ պետք է անցկացնել «դենացիֆիկացիա» այն նույն տարբերակով, որով անցկացվել է Գերմանիայում Երկրորդ աշխարհամարտից հետո: 
Ընդհանրապես, մեր երկրի պայմաններում ռասիզմի մասին խոսելը ծիծաղելի է: Հայաստանում ապրող սեւամորթները հատուկենտ են, եւ նրանց բոլորի մասին քանիցս հասցրել են պատմել ԶԼՄ-ները: Զորօրինակ, գրեթե չի մնացել թերթ, կայք կամ հեռուստաալիք, որը պատմած չլինի Հայոց բանակում ծառայած, իսկ այնուհետ երգիչ դարձած սեւամորթ Հրանտի մասին: Այդ պատումներն ընկալվում են նորմալ, նույնիսկ խանդավառ մեր հանրության կողմից նորմալ ընդունվեց եւ Կարապի լճում լոգանք ընդունած Քանիե Վեստը` Քիմ Քարդաշյանի սեւամորթ ամուսինը: Բայց ոմանց համար սեւեռուն գաղափար էր դարձել Հայաստանում ռասիզմ գտնելը, ու հանուն դրա նաեւ արվեցին քայլեր, որոնց բնույթը բավականին սադրիչ էր:
Ամիսներ առաջ Փարիզում բեմադրվեց «Սասունցի Դավիթ» էպոսը, ուր Դավթի դերը կատարում էր սեւամորթ դերասանը: Հանրությունը տարակուսեց` հայկական էպոսի այդ ի՞նչ հերոս է, որ բացարձակապես նման չէ հայի: Հետո սկսեցին հայտնվել մուլաթների լուսանկարներ` հայկական ազգային տարազով: Զորօրինակ, շատ համակրելի մուլաթ աղջնակի նկարը, որը մակագրված էր «հայ մանչուկ», ու այդ ամենը` առանց նախապատմության նկարագրության: Իսկ տոներին էլ հրապարակվեց հայկական տարազով ընտանեկան լուսանկար, ուր ընտանիքի հայրիկը սեւամորթ էր, եւ մակագրվեց «Տիգրանի ընտանիքը»: Այդ հետո պարզ դարձավ, որ սեւամորթ տղամարդը Արեւմուտքում բավականին հայտնի հանրային գործիչ է, ով համակրում է Հայաստանին ու հայերին: Բայց, կարծես թե, դա չէր պետք որոշակի գործընթացի ստվերում մնացած նախաձեռնողներին: Պետք էր ցանկացած գնով կորզել բացասական արձագանք: Ու երբ ընդդիմադիր Սարգիս Հացպանյանը հրապարակողների հասցեին գրեց, թե «ձեր նմաններ խայտառակել ռեսպուբլիկա», համացանցում սկսվեց ժողովրդական լեզվով ասած, «կաշ-կալամաշ», ուր արդեն մասնակիցները երկու կողմից էլ օգտագործում էին ոչ այնքան կիրթ բառապաշար:
Ամենահետաքրքիրն այն է, որ հայրենի լիբերաստ-տոլերաստներից ոմանք սկսեցին իրենց ճղել, թե այդ միջադեպն ավելորդ անգամ ապացուցում է, որ պետք է ընդունել «Խտրականության մասին» օրենքը, ինչպես նաեւ հայ ընտանիքի ներքին գործերի մեջ կոպտագույն եւ կամայական միջամտություն նախատեսող «Ընտանեկան բռնության մասին» օրենքը: Ու ոչ ոք չասաց` այ ձեր հոգուն ղուրբան, ՀՀ քրեական օրենսգրքով ռասայական խտրականության կոչերը արդեն իսկ պատժելի են, եթե իհարկե այդպիսի կոչեր եղել են: Բայց ի՞նչ կապ ունի այդտեղ «ընտանեկան բռնությունը»` արի ու գլուխ հանի: 
Չնայած, «Ընտանեկան բռնության մասին» օրենքն առաջ տանող գրանտակեր լոբբիստները մինչ այդ էլ չէին խորշում ինչից ասես: Օրինակ, ոստիկանական կամ դատական քրոնիկոնից ինչ-որ դեպք էին պեղում ու այդ դեպքի հետ զետեղում Սիրիայի ռմբակոծություններից տուժած աղջիկ երեխայի նկար` ներկայացնելով որպես «ընտանեկան բռնությունից» տուժած... Իսկ հետո, երբ տեսան, որ այդ հակաընտանեկան օրենքին դեմ է ամբողջ հանրությունը, բարձրացրին այնպիսի հիսթերիա, որ մնում է միայն ականջները խցանել բամբակով ու փախչել: 
Դե ինչ, քանի որ հայերս ոչ մի կերպ չենք ուզում դառնալ ամեն ինչ հանդուրժող եվրոպացիների պես, պահպանում ենք մեր ավանդական արժեքները, չենք ողջունում խառնամուսնությունները, ապա գրանտասուներին եւ նրանց տերերին այլ բան չի մնում, քան «եզի տակ հորթ փնտրելու» սկզբունքով հայերիս մեղադրել ամենաահավոր հանցանքների մեջ: Հիմա թույլ կտա՞նք մեր լրատվական դաշտը պղտորել եւ խաղալ մեր նյարդերի հետ: Թե՞ վերջապես կասենք` հերիք եղավ, բոլ եղավ:

 

ԱՐՄԱՆ ԱՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА