ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ է արձանագրել ՄԻՊ-ը Չինարի գյուղում Ադրբեջանի հարձակումից հետո. տեսանյութ

12.01.2017 15:11 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ է արձանագրել ՄԻՊ-ը Չինարի գյուղում Ադրբեջանի  հարձակումից հետո. տեսանյութ

Դեկտեմբերի 29-ին Ադրբեջանը Տավուշի  մարզի ուղղությամբ դիվերսիա է կազմակերպել: Հայկական կողմն ունեցավ երեք զոհ,  Ադրբեջանը 12:  Ադրբեջանցի զինվորներից մեկի դին   մին չ օրս հայկական կողմում է:  Նույն օրը  ՄԻՊ-ի ներկայացուցիչը մեկնեց Տավուշի մարզ`  իրավիճակին ծանոթանալու: Իսկ թե ինչ է պարզել ՄԻՊ-ը, պարզեց «Իրավունքը» ՄԻՊ Արման Թաթոյանից:

-Պարոն Թաթոյան, ՄԻՊ-ի փաստահավաք աշխատանքի ավարտից հետո միջազգային կառույցներից ի՞նչ արձագանք ենք ակնկալում:

-Փաստահավաք աշխատանքն իր ազդեցությունն ունենում է: Եթե որեւէ փաստաբան կամ իրավապաշտպան  եվրոպական դատարան դիմելու անհրաժեշտություն տեսնի, ապա կարող է օգտագործել մեր արձանագրած տեղեկությունների վրա:   Ադրբեջանի ագրեսիայի  օրերին  կապի  մեջ էի  միջազգային կառույցների  իմ  գործընկերների հետ, ասել եմ նրանց`  փաստահավաք աշխատանք եմ իրականացնում:  Չեմ բացառում, որ զեկույցի հրապարակումից հետո հնչի գնահատական միջազգային կառույցներից:

Մանրամասները` տեսանյութում եւ ՙԻրավունք՚ թերթի վաղվա համարում: 

Սոնա Դավթյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА