ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տրանսպորտի եւ կապի նախարարը չի բացառում` կրճատումները կշարունակվեն

12.01.2017 13:39 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տրանսպորտի եւ կապի նախարարը չի բացառում`  կրճատումները կշարունակվեն

Ըստ տեղեկությունների`  տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարարությունում  առաջիկա ամիսներին  աշխատակիցների թվի կրճատում է լինելու: Ընդ որում` խոսքը ոչ թե մի քանի, մի քանի տասնյակ աշխատակցի մասին է խոսքը: Հավաստի՞ են այս տեղեկությունները, թե ոչ, պարզեց «Իրավունք»-ը տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից: «Այնպես չէ, որ պլանավորված են կրճատումները: Աշխատանքի ընթացքում միշտ կարող են լինել աշխատակիցների կրճատումներ: Հստակ ոչինչ այս պահին չկա»,- ասաց  գործադիրի անդամը:

Ըստ էության, գործադիրի անդամը հստակ ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այդ տեղեկությունները, սակայն «Իրավունք»-ին տեղեկություններ են  հասել, որ գոտիները ձգելու պատճառով  նախարարությունում կրճատումներ լինելու են:

Սոնա Դավթյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА