ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տարօրինակ գոյացություն Իշխան ձկնատեսակի մեջ` «Ծիրան» սուպերմարկետում 2

12.01.2017 12:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Տարօրինակ գոյացություն Իշխան ձկնատեսակի մեջ` «Ծիրան» սուպերմարկետում 2

Երեկ «Իրավունքը» գրել էր, որ խմբագրություն դիմած քաղաքացին Սուրբ Զատիկի արարողության հետ կապված այցելել է Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Ծիրան» սուպերմարկետ եւ գնել  Իշխան տեսակի ձուկ: Ինչպես նշեց մեր զրուցակիցը, ձուկը տուն տանելուն պես փաստի առաջ է կանգնել: Ձուկը մարքրելուց փորի մեջ հայտնաբերել են տարօրինակ ճյուղավորված գոյացություն: Զարմանք եւ զզվանք ապրելով քաղաքացին ձուկը ձեռքը այցելել է սուերմարկետ, որտեղից ասել են, որ այդպես էլ պետք է լինի եւ ձուկը հետ չեն վերցրել, որեւէ փոխհատուցում չեն տվել: Քաղաքացին ստիպված է եղել Սուրբ Զատիկն անցկացնել առանց ձկան:

Երեկ նյութը հրապարակվելուց անմիջապես հետո խմբագրություն զանգահարեց Սննդի անվտանգության տեսչությունից մանրամասներ ճշտելու համար:

Ինչպես եւ խոստացել էինք քաղաքացին խմբագրությանը ներկայացրեց լուսանկար, որտեղ պատկերված է տարօրինակ գոյացությունը: 

Հուսանք համապատասխան մարմինները նկարը տեսնելուց հետո եւս կարձագանքեն եւ հարցին լուծում կտան:   

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА