ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թբիլիսիում վիրավորվել է Վրաստանի նախագահի փեսան

12.01.2017 11:14 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թբիլիսիում վիրավորվել է Վրաստանի նախագահի փեսան

Թբիլիսիում վիրավորվել է Վրաստանի նախագահի փեսան՝ Մինդիա Գոգոչուրին: «Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իրավապահները շրջափակել են դեպքի վայրը, տեղում փորձագետներ են աշխատում:

Մինդիա Գոգոչուրին առաջին տիկնոջ դստեր ամուսինն է: Նա տեղափոխվել է հիվանդանոց:

Երկրի ՆԳՆ-ն առայժմ խուսափում է միջադեպի մասին մանրամասներ ներկայացնել: Այստեղ միայն նշել են, որ հետաքննություն է տարվում առողջությանը կանխամտածված թեթեւ վնասվածք հասցնելու եւ ապօրինի զենք կրելու, պահելու եւ ձեռք բերելու փաստով:

2016 թվականի հուլիսին Գոգոչուրիին դատախազություն են կանչել՝ կապված նախագահի հայտարարության հետ, որում Մարգվելաշվիլին հայտնել էր իր ընտանիքի նկատմամբ ճնշումների մասին: Դատախազությունն այդ գործով հարցաքննել են Մինդիա Գոգոչուրիին եւ նրա ընկերոջը՝ Միխայիլ Թաթարաշվիլիին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА