ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լիլիթ Կարապետյան. «Համամիտ չեմ, ժամանակը չի բուժում վերքերը» (Տեսանյութ)

12.01.2017 00:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Լիլիթ Կարապետյան. «Համամիտ չեմ, ժամանակը չի բուժում վերքերը» (Տեսանյութ)

«Վերջապես ես կարողացա իմ երկրպագուների խնդրանքը կատարել: Վերջապես գտա իմ «Դու իմ լավ ընկեր» երգի տեսահոլովակը», - ի լուր հանրության նշել է երգչուհի ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ու հրապարակել մոտավորապես 22 տարվա վաղեմության երգի տեսահոլովակը, որի երաժշտության եւ բառերի հեղինակը նրա եղբայրն էր՝ տարիներ առաջ ավտովթարից մահացած ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

«Չեք պատկերացնի , թե իմ մեջ ինչ է կատարվում: Իմ Կարեն, իմ թանկ, իմ մաքուր, իմ տաղանդավոր, իմ բարի, իմ Фото Sarafyan Hrant.բարոյական, իմ իդեալական եղբայր: Ես համամիտ չեմ, ժամանակը չի բուժում վերքերը, գնալով դառնում է անտանելի: Առանց քեզ չեմ կարողանում ապրել…», - գրել է երգչուհին եւ հորդորել. «Սիրեք եւ պահպանեք ձեր հարազատներին»:

Հիշեցնենք, որ 1995 թվականին Լ. Կարապետյանը հրապարակել էր իր թվով երկրորդ ձայնասկավառակը, որը հենց կոչվում էր «Դու իմ լավ ընկեր»: Եվ սկավառակն, իսկապես, դարձել էր 90-ականների երիտասարդության լավ ընկերը, որը փողոցում, ավտոմեքենայում, տանը լսում էին գրեթե բոլորը՝ թե´ սիրահարվածները, թե´ մերժվածները, թե´ ռոմանտիկները, թե´ հայրենասերները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА