ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Քաջերի որդիները քաջեր են». Կաթողիկոսն ընդունեց Բերդի զոհված զինծառայողների ընտանիքներին

12.01.2017 00:34 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Քաջերի որդիները քաջեր են». Կաթողիկոսն ընդունեց Բերդի զոհված զինծառայողների ընտանիքներին

Հունվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Տավուշի մարզի Բերդի Фото Sarafyan Hrant.տարածաշրջանի համայնքների զոհված զինծառայողների ընտանիքներին` ուղեկցությամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ:

Հանդիպմանը ներկա էին Բերդի տարածաշրջանի հոգեւոր հովիվներ Արժանապատիվ Տ. ԱՐԱՄ քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ եւ Արժանապատիվ Տ. ԱԲԵԼ քահանա ՔԱՐՏԱՇՅԱՆԸ, Բերդի տարածաշրջանում մարզպետի Фото Sarafyan Hrant.ներկայացուցիչ ԴԱՎԻԹ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ եւ զինվորական կոմիսար փոխգնդապետ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, երկօրյա այցի հովանավորությունը ստանձնած մոսկվաբնակ ԿԱՐՈ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ եւ կազմակերպչական աշխատանքներում իր ներդրումը ունեցած ԱԼԻԿ ԱՎԱԳՅԱՆԸ: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից:

Բագրատ Սրբազանը, տավուշցիների անունից շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով, Նորին Սրբությանը մաղթեց քաջառողջություն, երկար տարիների կյանք ու բեղուն գործունեություն: Տավուշի թեմի առաջնորդը նաեւ իր խորին երախտագիտությունը հայտնեց Վեհափառ Фото Sarafyan Hrant.Հայրապետին՝ Տավուշի սահմանապահ ժողովրդի հանդեպ ցուցաբերվող հատուկ ուշադրության համար:

Այնուհետեւ թվով 19 մայրերին եւ 39 երիտասարդներին ու պատանիներին հայրական իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` փոխանցելով ամենքին Տեր Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան կենդանարար ավետիսը:

Նորին Սրբությունը վստահությամբ ընդգծեց, որ այս այցելությունն իր անջնջելի դրոշմն է թողնելու Մայր Աթոռ Фото Sarafyan Hrant.ժամանած պատանի տավուշցիների հոգում եւ, իրենց հոգեւոր հովիվների գործունեության շնորհիվ, նրանք հաղորդ են դառնալու Ս. Էջմիածնի խորհրդի մեջ ամփոփված արժեքներին, որոնցով ոգեշնչվել են իրենց հայրերը եւ այսուհետ եւս պիտի ոգեշնչվեն հայոց ազգի զավակներ:

Մանուկներին եւ պատանիներին Հայոց Հայրապետը պատգամեց` իրագործողը լինել այն ինձերի եւ փափագների, որ իրենց ծննդյան առաջին իսկ օրվանից ունեցել են իրենց մայրերը եւ Հայրենիքի խաղաղության համար իրենց կյանքն ընծայած հայրերը` նշելով, որ վերջիններիս քաջարի ոգին կյանքի ողջ ընթացքում պիտի ուղեկից լինի Фото Sarafyan Hrant.նրանց զավակներին: «Քաջերի որդիները քաջեր են` ասում է մեր ժողովուրդը: Դուք այդ քաջազուն ոգին եք կրում ձեր մեջ` ապրելով սահմանամերձ գյուղերում եւ ձեր կյանքով ամուր ու անառիկ պահելով մեր սահմանները, հաստատուն եւ անսասան` մեր երկրի խաղաղությունը», - ասաց Նորին Սրբությունը` մաղթելով, որ մշտապես ապրեն Աստծո օրհնության եւ պահպանության ներքո:

Իր գնահատանքը հայտնելով թեմակալ առաջնորդին, թեմի հոգեւոր սպասավորներին եւ այցի կազմակերպիչներին` Ամենայն Հայոց Հայրապետը հայցեց, որ Երկնավոր Տերն իր բարի հայացքի ներքո պահի Հայաստան աշխարհը եւ մեր ժողովրդի աստվածասեր զավակներին:

Фото Sarafyan Hrant.Վերջում երիտասարդներն անակնկալ մատուցեցին Վեհափառ Հայրապետին` ընծայելով իրենց ձեռագործ աշխատանքը, ինչպես նաեւ ասմունքելով եւ կատարելով ժողովրդական երգեր: Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը փոքրիկներին նվերներ բաշխեց: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ամռանը նրանց համար կկազմակերպի նաեւ ուխտագնացություն:

Հանդիպման մասնակիցները շրջայց կատարեցին մայրավանքում, աղոթեցին Մայր Տաճարում, եղան Մայր Աթոռի թանգարաններում եւ տարբեր կառույցներում:

Զոհված զինծառայողների ընտանիքները Երեւանում եւս կայցելեն հոգեւոր-մշակութային տարբեր հաստատություններ, ինչպես նաեւ մանուկների համար կկազմակերպվի տոնական հանդես:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА