ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թանգարանները տոնական օրերին հյուրընկալել են մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկներին

12.01.2017 00:32 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թանգարանները տոնական օրերին հյուրընկալել են մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկներին

Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ «Նոր տարին Երևանում 2017» միջոցառումների ծրագրի շրջանակում այս տարի առաջին անգամ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության թանգարաններից Երեւան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական եւ Ժամանակակից արվեստի թանգարանները հունվարի 2-5-ը բաց է եղել մայրաքաղաք այցելած հյուրերի եւ տոնը Երեւանում նշող համաքաղաքացիների համար: 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվությա եւև հասարակայնության հետ կապերի վարչություն հաղորդմամբ աշխատակազմի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ նշված օրերին համայնքային թանգարաններն ունեցել են շուրջ 300 այցելու, որոնց գերակշիռ մասը եղել են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Չինաստանից, ինչպես նաեւ ԵՄ եւ ԱՊՀ երկրներից:
Նշված ժամանակահատվածում համայնքային թանգարանները հյուրընկալել են նաեւ սահմանամերձ գյուղերի դպրոցականների:

ԱԶԱ ՂԱՍԱԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА