ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռիչարդ Քիյս.Մոուրինյոն Մխիթարյանին ասել էր՝ «Սխալվել եմ ամռանն իրականացնելով քո տրանսֆերը, կարող ես հեռանալ հունվարին

11.01.2017 23:59 ՍՊՈՐՏ
Ռիչարդ Քիյս.Մոուրինյոն Մխիթարյանին ասել էր՝ «Սխալվել եմ ամռանն իրականացնելով քո տրանսֆերը, կարող ես հեռանալ հունվարին

Բրիտանական «Sky Sports»-ի նախկին փորձագետ Ռիչարդ Քիյսը ասել է, որ  Ժոզե Մոուրինյուն որոշել էր հունվարին տրանսֆերի հանել ամառային ձեռքբերումներից մեկին.

«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս լավ մարզավիճակը հեգնալից կողմ ունի, քանի որ դրա գլխավոր հեղինակներն են այն մարդիկ, որոնց Մոուրինյուն չէր ցանկանում տեսնել թիմում և պատրաստվում էր վաճառքի հանել: Ժոզեն նրանցից մեկին ասել է՝ «Սխալվել եմ ամռանն իրականացնելով քո տրանսֆերը: Կարող ես հեռանալ հունվարին»: Սակայն հետո Մոուրինյոն մտափոխվել է: Կթողնեմ ձեզ գուշակել, թե ում մասին է խոսքը»,- գրել է Քիյսը:

«Daily Star»-ը տեղեկացնում է, որ խոսքը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին է:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА