ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանն ու Մատան մեկնարկային 45 րոպեներում «Յունայթեդի» շարժիչ ուժն էին.«Metro»

11.01.2017 23:56 ՍՊՈՐՏ
Մխիթարյանն ու Մատան մեկնարկային 45 րոպեներում «Յունայթեդի» շարժիչ ուժն էին.«Metro»

Բրիտանական «Metro»-ն Անգլիական լիգայի գավաթի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Հալ Սիթի» խաղից հետո, որն ավարտվել է 2:0 հօոգւտ մանչեթթերյան է թիմի, իսկ Մխիթարյանը գոլային փոխանցում է կատարել Մատային, գրել է.

«Ինչպես Մոուրինյուն խոստացել էր, կատարվեցին փոփոխություններ, և Մատային և Մխիթարյանին տպավորելու հնարավորություն տրվեց Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունում: Զույգը նախորդ անգամ մեկնարկային կազմում էր «Զարյայի» դեմ խաղում դեկտեմբերի 8-ին, սակայն նրանք այս անգամ էլ չձախողվեցին: Երկու ֆուտբոլիստներն էլ հիանալի պահեր ունեին աչքի ընկնելու առաջին խաղակեսում. Մատայի պարագայում հիանալի սեյվ կատարեց Յակուպովիչը, իսկ Մխիթարյանը 10 մետրից շեղ հարվածեց: Սակայն երկու ֆուտբոլիստների որակները մեկնարկային 45 րոպեներում «Յունայթեդի» շարժիչ ուժն էին: Մատան մրցակցի տուգանային հրապարակի մոտակայքում անընդհատ վտանգ էր ստեղծում, իսկ այդ ընթացքում Մխիթարյանն իր անցումներով ճեղքում էր կիսապաշտպանության գիծը»,- գրում է կայքը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА