ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

2016 թվականին Գերմանիա ժամանած ներգաղթյալների թիվը եռակի կրճատվել է. ՆԳՆ

11.01.2017 23:11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
2016 թվականին Գերմանիա ժամանած ներգաղթյալների թիվը եռակի կրճատվել է. ՆԳՆ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2016 թվականին Գերմանիա ժամանած ներգաղթյալների թիվը եռակի կրճատվել է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը։

Նրա խոսքերով՝ 2016 թվականին Գերմանիա է ժամանել 280.000 ներգաղթյալ, մինչդեռ 2015 թվականի ցուցանիշը կազմել է 890.000։ Նախարարը հիշեցրել է, որ նախորդ տարի ԵՄ-ի ու Թուրքիայի միջև կնքված միգրացիոն գործարքից հետո փախստականների համար փակվել է բալկանյան երթուղին Գերմանիա ներթափանցելու համար, որը վկայում է ԵՄ-ի ու Գերմանիայի կառավարության ընդունած արդյունավետ որոշումների մասին.

«Չնայած ժամանող ներգաղթյալների թվի կրճատմանը՝ կտրուկ աճել է Գերմանիայի իշխանություններին դիմողների թիվը՝ կապված ապաստան ստանալու հարցի հետ։ Նախորդ տարի մոտ 55.000 ներգաղթյալ կամավոր վերադարձել են իրենց երկրները։

Մոտ 25.000 մարդ էլ արտաքսվել է։ 2014 թվականին կամավոր իրենց երկրներ է վերադարձել 13.000 ներգաղթյալ, իսկ 2015 թվականին՝ 35.000 ներգաղթյալ»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА