ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Բարսելոնայի» գործադիր տնօրենը մտավախություն ունի, որ Մեսսին կարող է լքել ակումբը

11.01.2017 22:42 ՍՊՈՐՏ
«Բարսելոնայի» գործադիր տնօրենը մտավախություն ունի, որ Մեսսին կարող է լքել ակումբը

Ամիսներ շարունակ լուրեր են շրջանառվում՝ Լիոնել Մեսսիի կատալոնական «Բարսելոնայից» հեռանալու մասին: Ակումբի գործադիր տնօրեն Օսկար Գրաունը ընդունում է, որ ակումբի չի կարող իրեն նոր մեգա պայմանագիր թույլ տալ. «Մենք պետք է այս իրավիճակին խելամտորեն և սառնասրտորեն մոտենանք: «Բարսելոնան» չի կարող իր բյուջեի 70 տոկոսն աշխատավարձերի վրա ծախսել: Այնպես որ, մենք պետք է ինչ-որ կերպ հարթենք սա: Մի տարբերակ է եկամուտն ավելացնելը, ինչպես ասվում է մեր մարտավարական ծրագրում: Մենք ցանկանում ենք ունենալ լավագույնը, բայց պետք է պարզենք, թե ինչն է առաջնահերթ: Մենք ցանկանում ենք, որ աշխարհի լավագույն խաղացողը՝ բոլոր ժամանակների լավագույն խաղացողը, մնա «Բարսելոնայում»: Կցանկանայի հավատացնել անդամներին և երկրպագուներին, որ այդպես կլինի, բայց պետք է գործենք խելամտորեն»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА