ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հասունանում է Չին-ղազախական սկանդալ ամուսնությունների հողի վրա

11.01.2017 22:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հասունանում է Չին-ղազախական սկանդալ ամուսնությունների հողի վրա

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տարերային ցույցեր են սկսվել ընդդեմ ղազախ աղջիկների եւ չինացի տղաների միջեւ ամուսնության: Այս մասին հայտնում է Kazday-ը: Պարբերականը գրում է, որ ղազախները դժգոհում են երկրում նկատվող այն միտումից, որով չինացի տղամարդիկ կնության են վերցնում ղազախ աղջիկների եւ կանանց: Ցույցերը տեղի են ունեցել տեղի ԶԱԳՍ շենքի մոտ: Ցույցի նախաձեռնող ակտիվիստները կարողացել են երեսուն մարդու հանել փողոց: Նշվում է, որ ոստիկանությունը հետեւել է ցույցին, սակայն չի միջամտել: Ցուցարարները պահանջել են երկրի իշխանություններին անհապաղ քաղաքացիությունից զրկել այն կանանց եւ աղջիկներին, ովքեր ամուսնանում են չինացիների հետ, միաժամանակ նաեւ օրենքի ուժով պարտավորեցնել յուրաքանչյուր ղազախ աղջկա չինացի փեսացուի վճարել հիսուն հազար դոլար: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА