КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 26. 04. 2018 : :
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կառավարության հերթական նիստի ժամանակ հանձնարարել է ՆԳ նախարարին պարզել Թբիլիսիի որոշ գիշերային ակումբներում դրսեւորված խտրական վերաբերմունքի հետ՝ մասնավորեցնելով, որ որոշ ակումբներ, որոնց սեփականատերերը հիմնականում օտարերկրացիներ են` արաբներ, թույլ չեն տալիս արական սեռի վրացիներին մտնել ներս: Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը: «Այդ ակումբներում նախկինում էլ խնդիրներ եղել են: Մենք որոշակի միջոցներ ձեռնարկել ենք, սակայն դրանք, կարծում եմ, որ բավարար չեն, ուստիեւ հանձնարարում եմ ՆԳ նախարարին հետաքրքրվել խնդրով: Որքան ինձ հայտնի է, այդ ակումբները թույլ չեն տալիս տեղի տղամարդկանց մուտք գործել ակումբի տարածք: Մենք պետք է պաշտպանենք մեր իրավունքներն ու բացառենք խտրականության դրսեւորումները»,- ասել է Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին: