ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅՈՒՀԻՆ ՀԱՂԹԵԼ Է ՀԵԼՍԻՆԿԻՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

11.01.2017 19:39 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՈՒՀԻՆ ՀԱՂԹԵԼ Է ՀԵԼՍԻՆԿԻՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Հայուհի Լիմա Մարիաննան հաղթող է ճանաչվել միջազգային «Սկանդինավյան բացահայտում» մրցույթում։

Ինչպես հայտնում է “Новости-Армения”-ն,  VII-րդ Միջազգային ստեղծագործական մրցույթ-փառատոնը կայացել է հունվարի  7-ին Հելսինկիում «Տաղանդների հրավառություն» նախագծի շրջանակներում։

Բարձրագույն մրցանակին արժանացել է Երեւանից Լիմա Մարիաննան։ Նա բոլորին գրավել է զգացմունքային եւ ուժեղ կատարմամբ՝ երգելով My funny Valentine-ը։

Մրցույթին մասնակցել է 150 երիտասարդ Ռուսաստանից, Ֆինլանդիայից, Հայաստանից, Էստոնիայից։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА