ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպանության համար մեղադրվող «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրենը չի ցանկանում խոսել

11.01.2017 17:34 ՔՐԵԱԿԱՆ
Սպանության համար մեղադրվող «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրենը  չի ցանկանում խոսել

22-ամյա երիտասարդ Լեւոն Սահակյանին դանակահարած «Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի քայլը հանրության կողմից բուռն արձագանքի արժանացավ: Ավելին` հանրային որոշ շրջանակներ զայրացել էին, թե ինչու է  Վահան Ղազարյանին տրամադրվել հանրային պաշտպան:  Որոշ ժամանակ անց  պարզ դարձավ, որ  Վահան Ղազարյանը հրաժարվել է հանրային պաշտպանից: Նրա շահերը հիմա պաշտպանում է փաստաբան Մնացական Սարգսյանը:

Հիշեցնենք` 2016 թ-ի հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը սկսվել էր Լեւոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Լեւոնի նշանածը՝ Սեւան քաղաքի բնակչուհի Արեգնազը, աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ, որին դպրոցի տնօրինությունը աշխատավարձը չի վճարել: Այդ օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել եւ կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց մահացել է:Վահան Ղազարյանը կալանավորված է:

 «Իրավունք»-ն այսօր  փաստաբան Մնացական Սարգսյանից հետաքրքրվեց` իր պաշտպանյալի հետ քննչական ինչ գործողություններ են կատարվել վերջին երկու ամիսներին: «Վահանը չի ցանկանում հիմա ոչինչ խոսել: Կարող եմ ասել միայն, որ գործը նախաքննության փուլում է»,- ասաց փաստաբանը:

Սոնա Դավթյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА