ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդոն՝ Օուենի գրառման մասին.Զարմացած եմ, թե ինչքան կարևոր նշանակություն ունի իմ քաշն աշխարհի համար

11.01.2017 17:25 ՍՊՈՐՏ
Ռոնալդոն՝ Օուենի գրառման մասին.Զարմացած եմ, թե ինչքան կարևոր նշանակություն ունի իմ քաշն աշխարհի համար

«Ռեալի» եւ «Գրանադայի» միջեւ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի խաղից առաջ Օուենը, բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն, Լուիշ Ֆիգուն, Կական, Ֆաբիո Կանավարոն, Ֆրանցիսկո Խենտոն ու Ռայմոնդ Կոպան պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին շնորհավորել էին «Ոսկե գնդակին» չորրորդ անգամ արժանանալու առթիվ: Ռոնալդոյին հանդիպելուց հետո Օուենը գրել էր հետեւյալը. «Կարծում էի, որ քաշ եմ հավաքել, քանի դեռ չտեսա իմ հին ընկեր Ռոնալդոյին»: Ռոնալդոն մեկնաբանել է Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Մայքլ Օուենի թվիթերյան գրառումը.

««Արսենալի» հետ պայմանագրի նկատմամբ հարգանքի պատճառով ես մերժել եմ աշխարհի լավագույն թիմերին». Վենգեր

«Զարմացած եմ, թե ինչքան կարեւոր նշանակություն ունի իմ քաշն աշխարհի համար: Անկեղծ, չեմ հասկանում, թե ինչու է դա այդքան կարեւոր»,- բրազիլացու խոսքը մեջբերում է AS-ը: Օուենի գրառմանն անդրադարձել է նաեւ Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսը. «Չեմ սիրում այդպիսի կատակներ: Ռոնալդոն իմ լավ ընկերն է, պետք է լինել ավելի կոռեկտ: Ռոնալդոյի գաղտնիքը ոչ թե նրա մարմնում է, այլ՝ սրտում, որը նրա մոտ շատ մեծ է»,- ասել է Կարլոսը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА