ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը ներկայումս չի ծրագրել մասնակցել անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի համաժողովին

11.01.2017 17:18 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինը ներկայումս չի ծրագրել մասնակցել անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի համաժողովին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ТАСС գործակալությանը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներկայումս չի ծրագրել մասնակցել անվտանգության քաղաքականության հարցերով Մյունխենի համաժողովին, որը պետք է տեղի ունենա փետրվարին: Նա ասել է, որ նախագահի ժամանակացույցով (այդ միջոցառմանը մասնակցություն) չի նախատեսված: Նշենք, որ Մյունխենի համաժողովին ավանդաբար մասնակցում են պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարները, հեղինակավոր փորձագետներ: Ռուսաստանի ներկայացուցիչները մասնակցում են 1990-ական թվականների վերջից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА