ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼՂ այցելելու համար  Ադրբեջանի ԱԳՆ-ն 180 արտասահմանցի լրագրողների ներառել է «սեւ ցուցակում»

11.01.2017 17:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԼՂ այցելելու համար  Ադրբեջանի ԱԳՆ-ն  180 արտասահմանցի լրագրողների ներառել է «սեւ ցուցակում»

Ինչպես հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ Ադրբեջանը 180 արտասահմանցի լրագրողների, որոնց մեծ մասը Ուկրաինայից եւ Ռուսաստանից են, Լեռնային Ղաաբաղ այցելելու համար ներառել է «սեւ ցուցակում»: Ըստ  հաղորդագրության՝ «սեւ ցուցակում», ընդհանուր առմամբ, ներառված է 623 մարդ։ Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ ամենաշատն այցելել են Ռուսսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչներ։ Այսպիսով, Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ գերատեսչությունը ուսումնասիրում է տեղեկատվությունն ինդոնեզական «Տեմպո» պարբերականի լրագրող Ֆամեգ Պուտրիի վերաբերյալ, ով եւս այցելել է Արցախ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА