ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեծ կոմբինատորը այս անգամ հույսը դրել է ՀՅԴ-ի վրա՞

11.01.2017 16:56 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մեծ կոմբինատորը այս անգամ հույսը դրել է ՀՅԴ-ի վրա՞

Դեռ ոչ շատ ժամանակ է անցել այն պահից, երբ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը ղեկավարում էր ԲՀԿ-ի Արաբկիր վարչական շրջանի շտաբերից մեկը, որը գտնվում էր Դավիթաշենի կամրջի հարեւանությամբ` Երեւանի ավագանու նախորդ ընտրութունների ժամանակ: Այն ժամանակ Ա. Ախոյանը հանդիսանում էր մոլի ԲՀԿ-ական եւ ամենուրեք նշում էր, որ շուտով պետք է վերադառնա Ռոբերտ Քոչարյանը եւ ԲՀԿ-ն որպես նրա քաղաքական հենարան զբաղեցնելու է վերնախավի բոլոր աթոռները: Բնականաբար պարոն Ախոյանը իրեն տեսնում էր այդ աթոռներից ամենափափուկի եւ ամենաեկամտաբերի մեջ ընկղմված: Սակայն պետք է նշել, որ պարոն Ախոյանը ընտրությունների համար սեփական գրպանից որեւէ մեկ դրամ չի ծախսել եւ ամբողջ ծանրաբեռնվածությունը թողել էր Գագիկ Ծառուկյանի վրա: Համենայն դեպս այդպես էր նա հայտարարում, թե Գ. Ծառուկյանը ասել է, թե ձեռքդ գրպանդ չտանես, ես կֆինանսավորեմ: Սակայն հետագայում իր կողմից սպասված Ռոբերտ Քոչարյանի վերադարձը հետաձգվեց անորոշ ժամանակով, իսկ 2015 թվականի փետրվարյան դեպքերից հետո, Գագիկ Ծառուկյանը հայտնվեց քաղաքական ետնաբեմում, իսկ ԲՀԿ-ի ճակատագիրը դարձավ անորոշ եւ անհրապույր:

Այսպիսի շրջադարձը մոլի ԲՀԿ-ական Արագած Ախոյանի մոտ խորը հիասթափություն առաջացրեց իր կուռք Ռ. Քոչարյանի եւ ենթակուռք Գ. Ծառուկյանի նկատմամբ: Այդ հիասթափությունը նրան դրդդեց արագորեն դուրս գալ ԲՀԿ-ից եւ ճարպկորեն տեղակայվել մերձիշխանական տարածքներում: Գրեթե երկու տարի Ախոյանը բոլոր հնարավոր միջոցներով ցույց էր տալիս իր անվերապահ նվիրվածությունը իշխանություններին եւ կարծես թե ամեն ինչ լավ էր գնում եւ այս անգամ նա արդեն իրեն տեսնում էր մոլի ՀՀԿ-ականի դերում ու պատրաստվում էր համանման աթոռում ընկղմվել ՀՀԿ-ի ցուցակով` պատգամավոր դառնալուց հետո: Նա իր դերը պատկերացնու էր ՀՀԿ-ի ճամբարից ԲՀԿ-ի <դեմն առնելու> մեջ: Այսինքն բոլոր այն հարցերում, երբ պետք կլիներ խոսել ԲՀԿ-ի դեմ սպասվում է նրա դերակատարությունը: 

Բայց կրկին անգամ մեծ կոմբինատորի հաշվարկը կարծես թե ձախողվեց, քանի որ, թե Ռ. Քոչարյանը, թե Գ. Ծառուկյանը գտան իշխանությունների հետ իրենց համագործակցության բանաձեւը: Այս բանաձեւի շրջանակներում սկսվել է ուրվագծվել նաեւ ԲՀԿ-ի ապագան եւ ստացվել է այնպես, որ ԲՀԿ-ին <քցած> նախկին քոչարյանական Արագած Ախոյանը այսօր պետք չէ ոչ ԲՀԿ-ին, ոչ էլ ՀՀԿ-ին, առավել եւս, որ երկու կուսակցությունում էլ կարծիք կա, որ իր կուսակցությանը մեկ անգամ դավաճանողը կդավաճանի նաեւ երկրորդ անգամ այլ կուսակցությանը: Հավանաբար հասկանալով իր այս ոչ նախանձելի վիճակը, ըստ տարածվող լուրերի Ախոյանը սկսել է բանակցել ՀՅԴ-ի հետ` կուսակցության ցուցակում տեղ ունենալու համար: 

 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА