ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պեսկով. «Կրեմլը չունի Թրամփի դեմ կոմպրոմատ, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»

11.01.2017 16:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պեսկով. «Կրեմլը չունի Թրամփի դեմ կոմպրոմատ, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»

Ինչպես հաղորդում է Interfax-ը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաղորդել է, որ Կրեմլը չունի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կոմպրոմատ, այդ մասին տեղեկատվությունն ամբողջովին հերյուրանք է: Պետսկովը պատասխանելով լրագրողների հարցերին ասել է. «Կրեմլը չունի Թրամփի դեմ կոմպրոմատ, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը եւ այն ոչ այլ ինչ է, քան բացարձակ հերյուրանք»: Նշենք, որ ավելի վաղ CNN հեռուստաալիքը հաղորդել էր այն մասին, որ ռուս գործակալները կոմպրոմատ ունեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Հեռուստաալիքի տվյալներով՝ կոմպրոմատը ներառում է ինչպես անձնական տվյալներ, այնպես էլ ֆինանսական փաստաթղթեր։ Իսկ BuzzFeed պարբերականը հրապարակել է փաստաթուղթ, որը կայքի պնդմամբ, հիմք է հանդիսացել հաշվետվության համար։ Այսպիսով, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «կախարդների քաղաքական որս» է անվանել ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե ռուսական հատուկծառայություններն ունեն անձնամբ միլիարդատիրոջը վարկաբեկող նյութեր ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА