ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը իր վրա է ստանձնել հունվարի 5-ին Իզմիրում իրականացված հարձակման պատասխանատվությունը

11.01.2017 16:23 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը իր վրա է ստանձնել հունվարի 5-ին Իզմիրում իրականացված հարձակման պատասխանատվությունը

Ինչպես հաղորդում է  T24.com.tr լրատվամիջոցը՝ 2017 թվականի հունվարի 5-ին Իզմիրում իրականացված հարձակման պատասխանատվությունը իր վրա է ստանձնել  «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը: Իզմիրի արդարադատության պալատի մոտ իրականացված հարձակման ժամանակ սպանվել էր խմբավորման երկու անդամ, ինչպես նաեւ մեկ ոստիկան ու արդարադատության պալատի մեկ աշխատակից: Հարձակվողները ցանկացել էին պայթուցիկով բեռնավորված մեքենան մտցնել արդարադատության պալատի շենք: Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը համարում են Քրդական բանվորական կուսակցության (PKK) թեւը եւ չեն դիտարկում որպես առանձին կառույց:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА