ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստեփանակերտի օդանավակայանի հարցը` ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում

11.01.2017 16:14 ԱՐՑԱԽ
Ստեփանակերտի օդանավակայանի հարցը` ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում

2011 թ-ի 11-ի մայիսի 9-ին պետք է գործարկվեր Ստեփանակերտի օդանավակայանը:  Ադրբեջանի իշխանության արձագանքը չուշացավ: Ադրբեջանը կհարվածի այն ինքնաթիռներին, որոնք վայրէջք կկատարեն Ստեփանակերտի օդնավակայանում: Իրավական տեսանկյունից  օդանաբակայանի չշահագործումը ազատ տեղաշարժի իրավունքի ոտնահարում է: «Իրավունք»-ը Արցախի ՄԻՊ  Ռուբեն Մելիքյանից հետաքրքրվեց` ՄԻՊ-ը  օդանավակայանի չշահագործման հարցը միջազգային կառույցների առաջ բարձրաձայնե՞լ է:  «Այդ հարցը մի քանի այլ հարցերի հետ ուսումնասիրում ենք: Այն մեր օրակարգում է: Արցախի հանրապետության քաղաքացիները որպես չճանաչված պետության քաղաքացիներ,  ենթարկվում են խտրականության: Դա միայն տեղաշարժման ազատությանը, օդանավակայանի շահագործմանը չի վերաբերում, այլեւ այլ  իրավունքներին»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Փորձեցինք տեղեկատվություն ստանալ  Արցախի էկոնոմիկայի նախարարությունից, սակայն ապարդյուն: Դրա փոխարեն «Իրավունք»-ին   տեղեկություններ հասան, որ  Արցախի իշխանության օրակարգում  Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման հարցին առայժմ որոշել են չանդրադառնալ` հաշվի առնելով նաեւ, որ արցախյան խնդրի սրությունը: Անգամ հայտնի չէ` այս տարի թռիչքներ կլինե՞ն, թե՞ ոչ: 

Սոնա Դավթյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА