ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տարօրինակ գոյացություն Իշխան ձկնատեսակի մեջ` «Ծիրան» սուպերմարկետում

11.01.2017 15:45 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տարօրինակ գոյացություն Իշխան ձկնատեսակի մեջ` «Ծիրան» սուպերմարկետում

Ամանորյա թոհուբոհից հետո ի հայտ են գալիս տարօրինակ երեւույթներ: Այսպես, խմբագրություն դիմած քաղաքացին մեզ տեղեկացրեց, որ Սուրբ Զատիկի արարողության հետ կապված այցելել է Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Ծիրան» սուպերմարկետ եւ գնել  Իշխան տեսակի ձուկ: Սակայն, ինչպես նշեց մեր զրուցակիցը, ձուկը տուն տանելուն պես փաստի առաջ է կանգնել. «Կինս, երբ սկսեց մաքրել ձուկը, նկատեցինք տարօրինակ բան փորի մեջ, որը ճյուղավորված ինչ որ գոյացության էր նման: Զարմանք եւ զզվանք զգացինք ու անմիջապես հետ տարանք սուպերմարկետ, որտեղ մեզ ասացին` այդպես էլ պետք է լինի եւ ձուկը հետ չվերցրին: Մենք ստիպված եղանք այն նետել աղբարկղ,  Սուրբ Զատիկն էլ առանց ձկան անցկացնել: Չի կարելի նման բաներ թույլ տալ, մի՞թե սուպերմարկետներում չեն հետեւում, թե ինչ են ստանում, վաճառում: Ավելին` մի բան էլ հետ չեն վերցնում ապրանքը, գումարն էլ հետ չեն վերադարձնում գնորդին»,- զայրացած ասաց քաղաքացին: 

Խմբագրությունը հետեւողական կլինի խնդրին եւ կդիմի սուպերմարկետին, սննդի անվտանգության տեսչություն` հարցը պարզելու:

Ի դեպ, ամիսներ առաջ ձկնարտադրողների միության նախագահ Արմեն Աթոյանը լրագրողների այն հարցին, որ բազում բողոքներ կան ձկների հետ կապված եւ անհասկանալի սրսկումներ են կատարում, որպեսզի ձկները արհեստականորեն մեծացնեն եւ ակնահաճո դարձնեն ասաց, որ պատրաստվում են ուսումնասիրություններ կատարել, քանի որ նամն ինֆորմացիայի չեն տիրապետում: Սակայն փաստացի դեռ շարունակվում են նման երեւույթները մեր խանութներում:  

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА