ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էմմիի բաց նամակը

11.01.2017 15:45 ՄՇԱԿՈՒՅԹ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Էմմիի բաց նամակը

Օրերս քանդակագործ, երաժիշտ Դավիթ Բեջանյանին տարեդարձն էր, այդ առթիվ նրա դուստրը` երգչուհի Էմմին իր ֆեյսբուքյան Related imageէջում բաց նամակ է գրել, այն վերնագրելով ` «Նամակ պապայիս», որտեղ մասնավորապես նշված է. «Գրում եմ, որովհետև գիտեմ,կարդում ես: Ես երջանիկ եմ ամեն րոպե ու ամեն վայրկյան` չանհանգստանաս: Ես երջանիկ եմ,որովհետև քո աղջիկն եմ,և եթե ունենայի գոնե մի վայրկյան քեզ տեսնելու հնարավորություն,ես քեզ ոչինչ չէի ասի,դու ինձ կհասկանայիր,մենք իրար առանց խոսքերի կհասկանայինք,որովհետև այլմոլորակայինները իրար աչքերով ու առանց խոսք են հասկանում: Մամաս ու ընկերներդ ասում են,որ ես քո աղջիկն եմ, այո, ես հենց քո աղջիկն եմ ու այնպիսին եմ, ինչպիսին դու ես ինձ դաստիարակել: Ես ու մամաս քեզ շատ ենք սիրում ու կարոտում: Եվ ո՞վ է ասում,որ մարդիկ մահանում են, նրանք դառնում են հրեշտակ, որպեսզի իրենց հարազատներին պահապան լինեն: Ծնունդդ շնորհավոր պապա ջան»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА