ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Յուքոմ»-ը մեկ ամբողջ օր իր բաժնորդներին զրկել է հեռուստատեսային հաղորդումներից

11.01.2017 15:25 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
«Յուքոմ»-ը մեկ ամբողջ օր իր բաժնորդներին զրկել է հեռուստատեսային հաղորդումներից

Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 31-ին «Յուքոմ»-ի մի շարք բաժանորդներ զրկված են եղել տոնական հեռուստատեսային հաղորդումներից, եւ որեւէ հաղորդում չեն կարողացել դիտել: Մեկ ամբողջ օր բաժանորդներին զրկելով հաղորդումներից, հաջորդ մի քանի օրվա ընթացքում բջջային օպերատորը սկսել է հեռարձակումը, սակայն կրկին վատ որակի: Մեզ զանգահարած սպառողների խոսքով` մի քանի օր ընդհանրապես հեռուստացույց չեն միացրել, փոխարենը վճարել են ամբողջ ամսվա ինտերնետ հեռուստատեսության համար:

Այստեղ հարց է առաջանում, թե ով է պատասխանատու սպառողների իրավունքների ոտնահարման համար, հատկապես այն դեպքում, երբ «Յուքոմ»-ում չեն բարեհաճում պատասխանել մեր զանգերին, ավելին` օրեր շարունակ զանգերն ու հարցերը մնացին անպատասխան:

Հուսով ենք, առաջիկայում կստանանք մեր հարցերի պատասխանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА