ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍԱՍ» հոլդինգի աշխատակիցներից շատերին ստիպում են դուրս գալ բնակության հասցեների գրանցումի՞ց

11.01.2017 14:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՍԱՍ» հոլդինգի աշխատակիցներից շատերին ստիպում են դուրս գալ բնակության հասցեների գրանցումի՞ց

«Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ 2017 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ, «ՍԱՍ» հոլդինգի բոլոր աշխատակիցներից շատերին ստիպում են դուրս գալ իրենց բնակության հասցեների գրանցումից եւ գրանցվել Արաբկիր համայնքի տարբեր հասցեներում, որպեսզի բոլորը մեկ մարդու պես ընտրեն թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածու Արտակ Սարգսյանին (Սասի Արտակ)», - այս մասին նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ  ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆՆ ու հիշեցրել, որ բացի «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցից, ՍԱՍ հոլգինգի կազմում գտնվում են նաեւ Next, Debenhams, Aldo միջազգային բրենդային խանութները, Baldi խանութը եւ «Սանգրիա» ՍՊԸ-ն, որն իրականացնում է ընկերության պատվերով էքսկլյուզիվ ապրանքատեսականու ներմուծում։

Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պահանջը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА