ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աֆղանստանում ահաբեկչության հետեւանքով վիրավորվել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանը եւս 7 մարդ մահացել է

11.01.2017 14:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Աֆղանստանում ահաբեկչության հետեւանքով վիրավորվել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանը եւս 7 մարդ մահացել է

 Ինչպես հաղոդում է Reuteres գործակալությունը՝ Աֆղանստանի Կանդագար քաղաքում ահաբեկչության հետեւանքով վիրավորվել է Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանը։ Նշվում է նաեւ, որ ահաբեկչության հետևանքով զոհվել է 7 եւ վիրավորվել՝ 18 մարդ։ Զոհերի թվում են՝ ԱՄԷ-ի 5 քաղաքացիներ։ Պաշտոնական Աբու-Դաբիի տվյալներով՝ զոհերը եղել են հումանիտար առաքելության աշխատակիցներ, որոնք զբաղվել են կրթական գործունեությամբ եւ զարգացման ծրագրերով։Այս առումով ԱՄԷ-ում եռօրյա սուգ է հայտարարվել եւ իջեցվել են երկրի բոլոր դրոշները։ Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ մեկ չի ստանձնել։  Հավելենք, որ հունվարի 10-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի էր ունեցել երկակի ահաբեկչություն, ինչի հետեւանքով զոհվել էր 20 մարդ, վիրավորվել՝ 23-ը։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА